Ուրբաթ, 19.04.2024, 14:36
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » Բելա Տարը լավ կինոյի մասին. Հայաստանում իմաստ չունի բացատրել տնական ուտելիքի և ֆաստֆուդի միջև եղած տարբերությունը
20:45
Բելա Տարը լավ կինոյի մասին. Հայաստանում իմաստ չունի բացատրել տնական ուտելիքի և ֆաստֆուդի միջև եղած տարբերությունը
Բելա Տար
«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում էր աշխարհահռչակ հունգարացի կինոռեժիսոր Բելա Տարը: Փառատոնի շրջանակներում կայացավ նրա «Նզովք», «Լոնդոնցի մարդը» և «Թուրինյան Ձին» ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

«Ես ոչինչ չգիտեմ Հայաստանի մասին և առավել ևս Հայ ժամանակակից կինոյի մասին: Երկու օրը շատ քիչ է երկրի մասին կարծի կազմելու և գիտելիքներ ձեռք բերելու համար: Ես պետք է առանձին գամ Հայաստան և ուսումնասիրեմ երկիրը», ասաց ռեժիսորը:

Ռեժիսորը, իր` «Թուրինյան ձին» ֆիլմը ավարտելուց հետո հայտարարեց, որ այլևս կինո չի նկարելու: «34 տարի զբաղվել եմ կինոյով և հասել եմ ինչ-որ բանի, գտել եմ իմ ոճը: Իմ կարծիքով պետք է խուսափել կրկնությունից և ժամանակին հեռանալ: Դա նաև հարգանք է իմ երկրպագուների նկատմամբ», ասաց Տարը: Այժմ ռեժիսորը զբաղվում է երիտասարդ կինոռեժիսորներին օգնելով: Այն հարցին, թե հնարավոր է ռեժիսորը վերադառնա կինո, նա կտրուկ ասաց «ոչ և դա վերջնական որոշում է»:

Ռեժիսորը չի հավատում երկնային կյանքին, և գտնում է, որ երկրային կյանքը պետք է ապրել արժանավայել: «Փաստն այն է,որ մենք բոլորս կամաց-կամաց գնում ենք դեպի մահ: Դա կյանքի թուլությունն է, բայց նաև պայքարն է դրա դեմ: Ես իմ ֆիլմերում ցանկանում եմ ցույց տալ գոյատևման դժվարությունները: Մարդիկ իրավունք ունեն ապրելու, բայց փաստն այն է, որ նրանք մեռնելու են: Պետք չէ ապրել մոնոտոն, կյանքը կարճ է»,- ասել է ռեժիսորը:

Պարզվում է, Բելա Տարի հեքիաթի ամենասիրելի հերոսը Բարոն Մյունհաուզենն է: «Ես հավատում եմ մարդկանց և նրանց ուժին: իմ մանկուց սիրած հեքիաթը Մյունհաուզենն է, ով ինքն իրեն ցեխի միջից հանում է: Տարը չունի սիրելի ռեժիսոր, որովհետև նարնք շատ են: «Լավն է այն ռեժիսորը, ով ունի իր սեփական լեզուն: Ֆիլմը պետք է լինի այնպիսին, որ մեկ կադր ցույց տաս, մարդիկ հասկանան, թե ով է ռեժիսորը: Բարեբախտաբար շատ են լավ ռեժիսորները, և բարեբախտաբար շատ տարբեր` իրենեց ձեռագրով, մտքերով, ազգային մշակույթով և այլն: Ես չունեմ սիրած ռեժիսոր, որովհետև նրանք չափազանց շատ են»:

Մեծանուն ռեժիսորը չի ընդունում ինտերնետը ընդհանրապես: «Ես տանը ինտերնետ չունեմ, որովհետև կյանքը ավելի հարուստ է, քան ինտերնետը: Մարդիկ աշխատում, ժամանակ են անցկացնում, սեռական կյանք են վարում մեկ բանի`ինտերնետի միջոցով: Դա շատ ձանձրալի է և տխուր: Կյանքը ավելի հտաքրքիր պետք է լինի»:

Ռեժիսորը նաև կարծում է, որ այսօրվա ֆիլմերի մեծամասնությունը նման է ֆասթ ֆուդի: «Հայաստանում, իմ կարծիքով, իմաստ չունի բացատրել տնական ուտելիքի և ֆաստֆուդի միջև եղած տարբերությունները: Կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերի մեծ մասը ֆասթ ֆուդ է, լավ ֆիլմը` լավ տնական կերակուր է»:
Ռեժիսորը նախընտրում է նախորոք գեղեցիկ կադր տեսնել, որպեսզի մոնտաժային աշխատանքների վրա մեկ օրից ավել չանցկացնի: «Կինս մասնագիտությամբ մոնտաժող է: Մենք չենք ուզում անց կացնել մեր կյանքը մոնտաժի տխուր և մութ սենյակում»:

Այն հարցին, արդյոք ռեժիսորը հավատում է աստծո գոյությանը և ընդհանրապես, ինչ դեր կարող է հավատը ունենալ արվեստում, Տարը պատասխանեց. «Իմ ֆիլմերում անձրևը ցեխ է սարքում: Տարկովսկու մոտ, ով հավատացյալ է, անձրևը մաքրագործում է: Ես ընդամենը մարդկային էակ եմ, եթե ձեզ տեսնեմ, կբարևեմ, բայց աստծուն ես երբեք չեմ տեսել, որ բարևեմ: Մենք ենք մեզ ստեղծում: Եթե գույներ են պետք, պետք է ստեղծենք այն մեր կյանքում: Երբ լսում եմ աստծո անունը, ինձ թվում է, որ մարդ ստեղծել է մեկին, որ կապի իր դժբախտությունները նրա կամքի հետ:

Բելա Տարրը ծնվել է 1955 թ-ին Հունգարիայի Պեչ քաղաքում:16 տարեկանում սկսել է իր կարիերան` որպես սիրող կինոռեժիսոր: Աշխատել է նաև նավաշինարանում` որպես վարպետ և բեռնակիր: 1977-ին "Ընտանեկան բույն" խաղարկային ֆիլմով կայացել է նրա դեբյուտը: Բեռլինի Գերմանիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում պրոֆեսորի օգնական է:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74561/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 586 | Ավելացրեց: admin | Տեգեր: Բելա Տար, Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0