Չորեքշաբթի, 24.04.2024, 01:20
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Մայիս » 21 » Բելառուսի oրերի շրջանակներում Երևանում բացվել է բելառուսական ազգային ցուցահանդեսը
14:10
Բելառուսի oրերի շրջանակներում Երևանում բացվել է բելառուսական ազգային ցուցահանդեսը
Մայիսի 20-ին Հայաստանում Բելառուսի oրերի շրջանակներում Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի տանը տեղի ունեցավ Բելառուսի ժամանակակից արվեստի թանգարանի «Յուվելիրիկա» հավաքածուի ցուցահանդեսի և ժողովրդական արհեստների ու ստեղծագործության ցուցահանդես-տոնավաճառի բացումը:

Ցուցահանդեսը բացեց բելառուս ակկորդեոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր Իգոր Կվաշեվիչը: Ցուցահանդեսի ընթացքում Բելառուսից ժամանած վարպետները անցկացրեցին վարպետության ցուցադրական դասընթացներ` գոտիների հյուսում, ջուլհակություն, բրուտագործություն և ծղոտագործություն: Մեծ հետաքրքրություն առաջացրեց հատկապես ծանոթությունը թղթարվեստի` վիցինանկայի տեխնիկայի հետ:

Բելառուսի օրերը Հայաստանում մեկնարկել են մայիսի 19-ին և ավարտվելու են մայիսի 22-ին: Բելառուսի պատվիրակության ղեկավարն է Բելառուսի մշակույթի փոխնախարար Վլադիմիր Կարաչևսկին:
Մշակութային օրերի գագաթնակետը կլինի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք գալա համերգը, որի ընթացքում ելույթ կունենան Բելառուսի պարի պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար Վալենտին Դուդկևիչ), «Չիստի գոլոս» վոկալ համույթը և ակկորդեոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր Իգոր Կվաշեվիչը: Մինչև մայիսի 22-ը համերգներ տեղի կունենան նաև Արմավիրում և Գյումրիում:

Համաձայն նախնական տվյալների, Բելառուսում Հայաստանի օրերը տեղի կունենան 2013 թ-ին:


Աղբյուր` http://www.panarmenian.net/arm/culture/news/70456/%D4%B2%D5%A5%D5%AC%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB_o%D6%80%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4_%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4_%D5%A2%D5%A1%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC_%D5%A7_%D5%A2%D5%A5%D5%AC%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D5%BD%D5%A8


Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 812 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0