Ուրբաթ, 26.04.2024, 13:39
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Բեռլինալեի հաղթողը «Ոսկե ծիրանի» մրցույթում (տեսանյութ)
21:34
Բեռլինալեի հաղթողը «Ոսկե ծիրանի» մրցույթում (տեսանյութ)
«Նադեր եվ Սիմին, ամուսնալուծություն»
Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին արժանացած իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադեր եվ Սիմին, ամուսնալուծություն» ֆիլմը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցույթում է: Սա ռեժիսորի առաջին մրցանակը չէ Բեռլինում. դեռ 2009 թվականին իր առաջին «Էլլիի մասին» ֆիլմի համար Ասղար Ֆարհադին արժանացել էր «Արծաթե արջ»-ի: «Նադեր եվ Սիմին, ամուսնալուծություն»-ը առաջին իրանական ֆիլմն է, որ արժանանում է Բեռլինալեի Գրան պրիին: Իսկ Նադերի և Սիմինի դերակատարնեը ստացան տղամարդու և կանացի լավագույն դերակատարման համար նախատեսված «Արծաթե արջերը»:

«Նադեր եվ Սիմին, ամուսնալուծություն» ֆիլմն ամուսնական զույգի ու նրանց խնդիրների մասին է: Սիմինը ցանկանում է հեռանալ Իրանից, սակայն ամուսինը ստիպված է հոր հիվանդության պատճառով մնալ: Կինը նախընտրում է ամուսնալուծվել և դստեր հետ հեռանալ: Իսկ հետագա դեպքերի զարգացումը անակնկալի է բերում ընտանիքի բոլոր անդամներին և հանդիսատեսին:

«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը՝ շնորհիվ փառատոնի հավատարիմ գործընկերների՝ ի դեմս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության՝ որպես գլխավոր հովանավոր, և ՀՀ մշակույթի նախարարության՝ որպես պետական աջակից:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_25018.html





Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 725 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0