Շաբաթ, 11.05.2024, 06:52
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 26 » Բեյրութում տեղի է ունեցել Հայաստանում, Վրաստանում եւ Արեւելյան Եվրոպայում հայ կաթողիկե եկեղեցու հետեւորդների առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադր
16:46
Բեյրութում տեղի է ունեցել Հայաստանում, Վրաստանում եւ Արեւելյան Եվրոպայում հայ կաթողիկե եկեղեցու հետեւորդների առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադր
 Ռաֆայել Մինասյան
Բեյրութում տեղի է ունեցել Հայաստանում, Վրաստանում եւ Արեւելյան Եվրոպայում հայ կաթողիկե եկեղեցու հետեւորդների առաջնորդ Ռաֆայել Մինասյանի  եպիսկոպոսական ձեռնադրությունը:  Ինչպես հաղորդում է «Բլագովեստ ինֆոն», ձեռնադրության արարողությունը, որը գլխավորել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը, տեղի է ունեցել  հուլիսի 16-ին, Բեյրութի Սբ Գրիգոր Լուսավորիչ կաթողիկե տաճարում:

Արարողությանը մասնակցել են Սիրիայի կաթոլիկ եկեղեցու պատրիարք Իգնատիոս Հովսեփ III-ը, կարդինալ Լեոնարդո Սանդրին, վատիկանցի դիվանագետ կարդինալ Ռենատո Ռաֆայելեն, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Գարեգին Բ եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների ներկայացուցիչները:

Հայաստանում, Վրաստանում եւ Արեւելյան Եվորպայում հայ կաթողիկե եկեցեղու հետեւորդների նոր առաջնորդը Հայաստանում կլինի օգհոստոսի 5-ին, իսկ օգոստոսի 7-ին  Շիրակի մարզի կաթողիկե եկեղեցիներից մեկում տեղի կունենա գահակալության արարողությունը:

Ռաֆայել Մինասյանը ծնվել է Լիբանանում 1946թ-ին: 1958թ.  նա  ընդունվել է Լիբանանի Զմարա կաթոլիկ վանքի բարձրագույն հոգեւոր սեմինարիան, իսկ 1966-ին մեկնել է սովորելու Հռոմի հայկական Լեւոնյան վարժարանում, որից հետո գործնական հոգեբանություն է ուսումնասիրել Հռոմի Լա Սապիենցա համալսարանում: Հոգեւորական է ձեռնադրվել 1973 թ. Բեյրութում:

Մինասյանը նաեւ մեծ ներդրում է  ունեցել Լիբանանի հայ կաթողիկե համայնքի զարգացման գործում: Նրա ջանքերով 1984թ. այնտեղ հիմնադրվել է «Սուրբ Խաչ» սկաուտական ջոկատը: Նա նաեւ եղել է բարեգործակլան «Armenian Alliance» ֆոնդի հիմնադիրներից: «Armenian Alliance»-ը մասնավորապես աջակցություն է ցուցաբերում Հայաստանում անապահով ընտանիքների համար բնակարանների կառուցմանը: Մինասյանն  ութ տարի շարունակ եղել է հայ կաթողիկեների հոգեւոր «Ավետաբեր վերելք» ամսագրի գլխավոր խմբագիրը:

2005թ-ին նա հիմնադրել է հայ կաթողիկե «Telepace Հայաստան» հեռուստաընկերությունը, որի հաղորդումները հեռարձակվում են Վատիկանի «Telepace» հեռուստաալիքով:


Աղբյուր`http://news.am/arm/news/69076.html

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 683 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ռաֆայել Մինասյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Umutcan   (04.01.2014 11:36) [Նյութ]
Thank God! Soemnoe with brains speaks!

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0