Ուրբաթ, 29.03.2024, 18:04
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 30 » Բուենոս Այրեսում հայկական «Գայանե» պարախմբի գործունեությունը հռչակվել է որպես «մշակութային հետաքրքրություն»
14:24
Բուենոս Այրեսում հայկական «Գայանե» պարախմբի գործունեությունը հռչակվել է որպես «մշակութային հետաքրքրություն»
Գայանե
Բուենոս Այրեսի օրենսդիր մարմինը միաձայն որոշում է կայացրել՝ Արգենտինահայ մշակութային միության «Գայանե» պարախմբի գործունեությունը հռչակելով ինքնավար քաղաքի «մշակութային հետաքրքրություն»:

Հունիսի 27-ին Օրենսդիր պալատի «Ոսկեզօծ դահլիճում» տեղի է ունեցել պաշտանական վկայագրի հանձնման արարողությունը:

50-ամյա պարախումբը ժամանակին ղեկավարել են Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչներ ու ժողովրդական արտիստներ Վիլեն Գալստյանը եւ Վանուշ Խանամիրյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արգենտինահայ մշակութային միության ղեկավար Ադրիան Լոմլոնջյանը մեծ իրադարձություն է որակել հայկական պարախմբի մշակութային, հասարակական եւ բարեգործական գործունեության արժեքավորումը արգենտինացի պատգամավորների կողմից:


Աղբյուր`http://news.am/arm/news/65088.html

Կատեգորիա: Պարարվեստ | Դիտումներ: 643 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0