Հինգշաբթի, 25.04.2024, 13:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 10 » “BRAVO Fest”
12:15
“BRAVO Fest”
BRAVO Fest
Երաժշտական "evolution” Երեւանում:)

7 օր ծիրան-կինոյով ապրել պատրաստվող Երեւանը նաեւ երաժշտություն է լսելու:): "Ոսկե ծիրան” 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 11-ին կմեկնարկի ու դեռ այլ շատ առիթներով մեր մայրաքաղաքը երաժշտությամբ կլցնի "BRAVO City Music Fest”-ը:

Երեւանի երաժշտական փառատոնը գալիս է` մեր քաղաքի երեկոները տոնական դարձնելու, երեւանցիների ու Հայաստանի մայրաքաղաքի հյուրերի տրամադրությունը բարձրացնելու ու, ամենակարեւորը, լավ երաժշտություն ներարկելու` "Fest”-ային ֆորմատի մեջ, ցանկացած ձեւաչափերից ազատ  :

"BRAVO” փառատոնի շրջանակներում հուլիսի 11-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կայանալիք առաջին համերգին իմ, քո, ընկերներիդ ու սիրելիիդ, ում հետ գալու ես "Մոսկվա” կինոթատրոնի մոտ` երաժշտական լավ ժամանց անցկացնելու, բրավոներն է ակնկալելու տաղանդավոր Արամ MP3-ը:): Հումորիստ-երաժշտին նվագակցելու է "Art Voices” բենդը: Ջեմ-սեշններն անպակաս են լինելու. Արամին բեմում ընկերակցելու են նաեւ Գարիկ Պապոյանն ու Սուրեն Առուստամյանը:

Հուլիսի 12-ին "BRAVO” ենք ասելու ու Ռոլանդ Գասպարյանի խոսքերով` քեֆ ենք անելու "Reincarnation” ռեգգի-բենդի հետ: Տղաներին համերգի ընթացքում միանալու են այլ շատ հայտնի տղաներ:): Ամսի 13-14-ին ոչ պակաս հաճելի ու երաժշտական երեկոներ են սպասվում. բոլոր փակագծերը առաջիկայում կբացի BRAVO.am-ը:): Փառատոնային 5-օրյակը կփակվի ֆոլք-ռոքով` հայկական "Dogma”-ի  կատարմամբ:

Փողկապային ու պաշտոնական ոչ մի վիճակներ, միմիայն երեւանյան հաճելի երեկոներ` ուղեկցվող տրամադրություն ստեղծող երաժշտությամբ ու բրավոներով:

"BRAVO City Music Fest”-ի կազմակերպիչներն են "Evolution”-ը, BRAVO.am-ը` "Ոսկե Ծիրան”-ի հետ համատեղ: Bravo գոչելու առիթներ դեռ շատ կունենաք:):


Աղբյուր`http://www.bravo.am/news/%E2%80%9Cbravo-fest%E2%80%9D/

Կատեգորիա: Սպասեք շուտով... | Դիտումներ: 787 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0