Ուրբաթ, 26.04.2024, 01:51
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » Բրազիլացի և բրիտանացի ռեժիսորները «Ոսկե ծիրանում» կներկայացնեն աղբանոցի գեղագիտությունը
16:33
Բրազիլացի և բրիտանացի ռեժիսորները «Ոսկե ծիրանում» կներկայացնեն աղբանոցի գեղագիտությունը
Լուսի Ուոքեր
«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում ներկայացված է Մեծ Բրիտանիայի և Բրազիլիայի համատեղ «Աղբանոց» լիամետրաժ ֆիլմը: Ռեժիսորներն են Լուսի Ուոքերը, Ժուան Ժարդիմը և Քարեն Հարլին: «Աղբանոց» ֆիլմը պատմում է աղբանոցում ապրող մարդկանց մասին: Այն վեր է հանում արվեստի վերափոխիչ ուժը: Ռեժիսոր Քարեն Հարլին հանդիպելով լրագրողների հետ, պատմեց ֆիլմի մասին:

«Մենք հանդիպեցինք այն մարդկանց, ովքեր իրենց օրվա հացը հոգում են աղբանոցում: Մենք ընտրեցինք դերասաններին, նկարեցինք, հետո գնացինք ստուդիա: Ես կարծես ձևավորեցի իմ ստուդիան աղբով: Ֆիլմի գերագույն հարցն է, կարո՞ղ է արվեստը փոխել մարդկանց», - ասաց Հարլին: Ռեժիսորի խոսքով, այս ամենից հետո, աղբահավաքների ինքնագնահատականը բարձրացավ:

Ժանամակակից արվեստի պահանջարկ վայելող ներկայացուցիչ Վիկ Մունիսը դիտողին հուզական ճամփորդության է տանում Ռիո դե Ժանեյրոյի արվարձանում գտնվող աշխարհի ամենամեծ աղբանոցից մեկի` Ժարդիմ Գրամաշոյից դեպի համաշխարհային արվեստի երկնակամարի բարձունքներ:

«Ֆիլմի նպատակն է ցույց տալ այն մարդկանց, ում չես ուզում ճանաչել, իմանալ թե ով է: Հասարակությունը ցանկանում է ծածկել այդ փաստը: Հանդիպելով նրանց, կարող ես տեսնել թե ինչպիսի ուժեղ մարդիկ կան նրանց մեջ: Նրանք հասարակության մի մասն են», - ասաց նա: Ռեժիսորը նշեց, որ ֆիլմից հետո ուժեղացավ աղբահավաքների հանդեպ ուշադրությունը ուժեղացավ, և անհամեմատ մեծացավ Բրազիլիայի աղբահավաքների ասոցիացիան, որն ունի մոտ 200 անդամ: «Ես ուզում եմ, որ մարդիկ աղբահավաքությանը նայեն որպես մասնագիտություն», - հավելեց Հարլին:

Ֆիլմը նկարահանվել է երկու տարիների ընթացքում և պատրաստ էր 2010 թ-ին: Ֆիլմը շուրջ 30 պարգևի է արժանացել, մասնավորապես, Բրազիլական կինոակադեմիայի մրցանակի: «Աղբանոցը» Հարլիի առաջին լիամետրաժ ֆիլմն է, մինչ այդ նկարահանել է կարճամետրաժ ֆիմեր և եղել է վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի մոնտաժող:

 
Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74177/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 532 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ, Լուսի Ուոքեր | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0