Հինգշաբթի, 25.04.2024, 20:28
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 24 » Բրիտանական հայտնի պարբերականները կրկին անդրադարձել են հայազգի Գեորգի Գուրջիևին
02:36
Բրիտանական հայտնի պարբերականները կրկին անդրադարձել են հայազգի Գեորգի Գուրջիևին
Գեորգի Գուրջիև
Աշխարհահռչակ հայազգի փիլիսոփա, երաժիշտ Գեորգի Գուրջիևին են անդրադառնում բրիտանական հայտնի The Independent և Financial Times պարբերականները (ավելի վաղ Գեորգի Գուրջիևին՝ որպես երաժշտի, անդրադարձել էր նաև բրիտանական Guardian պարբերականը)։

Երկու պարբերականներն էլ խոսում են հայազգի հայտնի երաժիշտ Լևոն Իսկենյանի գլխավորած համույթի թողարկած ձայնասկավառակի մասին, որում Գուրջիևի ստեղծագործությունները ներկայացված են ժողովրդական նվագարանների մասնակցությամբ։ Իսկենյանը ձայնասկավառակում այնպիսի ժողովրդական, կամ հոգևոր երգեր է ընտրել, որոնք իրենց արմատներն ունեն Հայաստանում, հարևան երկրներում։

Գուրջիևը (1866-1949 թթ.) ծնվել է Հայաստանում, ապրել ԱՄՆ–ում։ Գուրջիևը շատ է ճամփորդել Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրներում։ Այդ ճամփորդությունների ժամանակ շատ է ոգեշնչվել և ազդվել տարբեր երկրների ազգային երաժշտություններից։

Նա 300-ից ավելի դաշնամուրային ստեղծագործությունների և 200-ից ավելի հոգևոր պարերի հեղինակ է, ունի տարբեր ազգերի ֆոլկլորային արվեստներին նվիրված ստեղծագործություններ։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/08/22/gurdjieff/

Կատեգորիա: Պարարվեստ | Դիտումներ: 1077 | Ավելացրեց: admin | Տեգեր: Financial Times, Գեորգի Գուրջիևին, The Independent | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0