Հինգշաբթի, 25.04.2024, 20:17
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Բրիտանական խորհուրդը «Ոսկե ծիրանի» շրջանակում հատուկ մրցանակ է սահմանել
21:40
Բրիտանական խորհուրդը «Ոսկե ծիրանի» շրջանակում հատուկ մրցանակ է սահմանել
Բրիտանական խորհուրդ
Բրիտանական խորհրդի և «Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի միջև ձևավորված շարունակական համագործակցությունն այս տարի ընթանալու է նոր ձևաչափով: Բրիտանական խորհրդի` նոր «Մշակույթի առաջնորդներ միջազգային ծրագրի» շրջանակում հուլիսի 11-12-ը կանցկացվի մշակույթի կառավարման դասընթաց:

Երկօրյա այս դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրելու մշակութային ծրագրերի իրականացման բիզնես ռազմավարությունն ու պլանավորումը, կուսումնասիրեն ֆինանսական նոր միջոցների ներդրման մեխանիզմները:

Մշակույթի առաջնորդներ միջազգային ծրագիրը մեկնարկելու է այս տարվա հուլիսին` նպատակ ունենալով ստեղծել մշակույթի առաջնորդների ցանց և նպաստել փորձի  փոխանակմանը: Դասընթացները վարելու են Միացյալ Թագավորությունից Ռոջեր Մըքենը և Հուսեին Քարիմբոյը: Ռոջեր Մըքենը դասավանդում է  մշակույթի կառավարում Լոնդոնի Մետրոպոլիտեն  և Լոնդոնի Սաութ Բենք համալսարաններում: Հուսեին Քարիմբոյը համագործակցում է Ավստրալիայի մի շարք կինոփառատոնների հետ, իսկ 2007 թվականից ապրում և ստեղծագործում է Միացյալ Թագավորությունում` աշխատելով Sheffield Doc/Fest փառատոնում

Բրիտանական խորհրդի աջակցությամբ Հայաստան կժամանեն Միացյալ Թագավորությունում ճանաչված կինոքննադատ և պատմաբան Դերեկ Մալքոլմը և  BAFTA  մրցանակակիր Պավել Պավլիկովսկին: Նրանք  վարպետության դասընթացներ կանցկացնեն հայ ուսանողների համար:

Դերեկ Մալքոլմը շուրջ  երեք տասնամյակ աշխատել է The Guardian օրաթերթում որպես կինոքննադատ,  Բրիտանական ֆիլմերի ինստիտուտի խորհրդի անդամ է և Լոնդոնի փառատոնի նախկին տնօրենը: 1990-ականներին Պավել Պավլիկովսկին առավելապես հայտնի էր իր վավերագրական ֆիլմերով, այնուհետև նա անցում է կատարում դեպի գեղարվեստական կինո և արժանանում BAFTA  մրցանակին:

Նախորդ տարի ձևավորված ավանդույթի համաձայն, այս անգամ ևս Բրիտանական խորհուրդը փառատոնի շրջանակում հատուկ մրցանակ է սահմանել: «Փառատոնի նոր անուն» մրցանակը կշնորհվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ակտիվ և խոստումնալից մասնակցին: Հաղթող մասնակիցը կմասնակցի Բրիստոլում անցկացվողEncounters միջազգային կինոփառատոնին նոյեմբերի 16-20-ը, ձեռք կբերի նոր կապեր ու կծանոթանա բրիտանական կիոնարտադրությանը:


Աղբյուր`http://hetq.am/arm/news/2581/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 606 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0