Չորեքշաբթի, 24.04.2024, 11:14
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 16 » Բզեզի դպրոցում` թիթեռ, ճանճ, բոռ, մժեղ, մրջյուն...
12:44
Բզեզի դպրոցում` թիթեռ, ճանճ, բոռ, մժեղ, մրջյուն...
 զատիկ
Վարպետ Բզեզն ամռան մի օր
Դպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մժեղ, մրջյուն, մլակ, մոծակ...

Հովհաննես Թումանյանի այս ստեղծագործության օրինակով էլ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը բացել է «Բզեզի դպրոց» ամառային պարտեզը, որտեղ հաճախում են 4-6 տարեկան երեխաներ:

Թանգարանի կրթական ծրագրերի պատասխանատու Կիմա Ավագյանի խոսքերով` մանկապարտեզը գործում է շաբաթական 2 օր` երեքշաբթի եւ շաբաթ օրերին: Ներկա պահին մանկապարտեզ հաճախում է 14 երեխա, որտեղ փորձում են անել անգամ անհնարինը` երեխաների օրը հեքիաթային դարձնելու համար:

«Դասընթացների ժամանակ երեխաներին սովորեցնում ենք գրել, հաշվել, նկարել, նաեւ պատմում ենք մի շարք պատմություններ կենդանիների, բնության, ինչպես նաեւ կենցաղային առարկաների մասին` իհարկե, համապատասխանեցնելով նրանց տարիքին, լեզվին, ընկալմանը»,- նշեց Կ. Ավագյանը` հավելելով, որ ամառային պարտեզում կազմակերպվում են էքսկուրսիաներ, որոնց ժամանակ երեխաները այցելում են թատրոններ, թանգարաններ, նաեւ կենդանաբանական այգի:

Նրա կարծիքով` թանգարանային կրթական ծրագրերում անհրաժեշտ է արտասահմանյան փորձը: «Այսօր, օգտվելով գրքերից, ինտերնետից եւ մի շարք այլ տեղեկատվական աղբյուրներից, փորձում ենք մինիմալ գիտելիքներ տալ երեխաներին, բայց ունենալով արտասահմանյան փորձ` ծրագրերի շրջանակն էլ ավելի կընդլայնվի»,- կարծում է Կ.Ավագյանը:

Ինգա Գրիգորյանը, ով «Բզեզի դպրոց» ամառային պարտեզի սաներից է, ասաց, որ սիրով է հաճախում մանկապարտեզ: «Այստեղ նկարում ենք, հաց ենք ուտում, խաղում ենք, պարում, տառերն ենք սովորում եւ, ամենակարեւորը, սիրելով ենք անում ամեն ինչ»,- նշեց նա:


Աղբյուր`http://www.yerkir.am/am/news/10748.htm

Կատեգորիա: Թանգարան-ցուցասրահներ | Դիտումներ: 2369 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հովհաննես Թումանյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 2
0  
2 ԳԱՐԻԿ   (04.02.2012 21:02) [Նյութ]
es zat qaxaqaciem

0  
1 ԳԱՐԻԿ   (04.02.2012 21:01) [Նյութ]
մրջյունի մասին

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0