Ուրբաթ, 26.04.2024, 18:44
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 25 » Ծաղրածուն` աշունը հոգում
17:51
Ծաղրածուն` աշունը հոգում
«Լեոնիդ Ենգիբարյան» թանգարան
"Ծնվել եմ Մոսկվայում: Ինը տարի անցկացրել եմ ռինգում: "Եթե մի այտդ ապտակում են, մյուսն էլ առաջարկիր" պատվիրանը համարում եմ սխալ: Սիրում եմ ծով, աշուն, Վինսենթ Վան Գոգին: Վախենում եմ… բարեկեցությունից: Ինձ համար կյանքում գլխավորն ամեն կատարվածի համար պատասխանատու լինելն է",- գրում է Լեոնիդ Ենգիբարյանն իր "Ինքնակենսագրականում": 1972 թվականի հուլիսի 25-ին  նա մահանում է սրտի կաթվածից: Այդ ժամանակ Լեոնիդն ընդամենը 37 տարեկան էր:

Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում: Ավարտելով միջնակարգ դպրոցը 1952 թվականին` նա ձկնաբուծական տնտեսության ֆակուլտետ է ընդունվում, որտեղ կես տարի ուսանելուց հետո տեղափոխվում է ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Այդ ողջ ընթացքում լրջորեն զբաղվում է բռնցքամարտով: 50-ականներին Ենգիբարյանն այդ ոլորտում լուրջ հաջողություններ ունեցավ. Մոսկվայի մրցաշարում նա 9 հաղթանակ տարավ եւ մեկ պարտություն կրեց: 1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է ծաղրածուական բաժին, եւ Լեոնիդը որոշում է ընդունվել այդ ֆակուլտետ: 1959 թվականին ավարտելով ուսումնարանը (ի դեպ, նրա գրքույկում մի երեք է եղել` անվտանգության տեխնիկա առարկայից)՝ նա գալիս է Հայաստան եւ ընդունվում Երեւանի պետական կրկես: Ենգիբարյանն առաջինն էր, որ ստեղծեց պոետիկ ծաղրածուի կերպարը: Նրա ներկայացումները նպատակ ունեին ոչ թե հանդիսատեսից ծիծաղ քամելու, այլ ստիպելու նրան` մտածել: Շատ շուտով նրա գործընկերները խորհուրդ տվեցին հեռանալ "մտածող ծաղրածուի" կերպարից: Սակայն Լեոնիդն անդրդվելի էր: Ինչ էին իրենցից ներկայացնում նրա փոքրիկ ներկայացումները: «Ծարավ». հերոսը տանջվում է ծարավից եւ բարձրադիր վայրում նշմարում է ջրով լի կուլա: Բնական է, փորձում է հասնել նրան, մի քանի անգամ բարձրանում եւ ընկնում է: Ի վերջո, հաջողվում է վերցնել կուժը եւ երբ ծարաված մարդը գուրգուրանքով նայում է ջրով լի ամանին, նրան մոտենում է մի աղջնակ եւ խնդրում իրեն տալ: Հերոսը, բնականաբր, տալիս է: Եվ գիտեք ինչ է անում աղջիկը. ջուրը լցնում է ավազի վրա, որպեսզի ավազե տնակներն ավելի լավ կպչեն: Ներկայացման կուլմինացիան ծաղրածուի վերաբերմունքն է այդ ամենին. նա ներողամիտ ժպտում է: "Ծաղրածուն` աշունը հոգում", այդպես էր նրան կոչում շնորհակալ հանդիսատեսը:

Արդեն 1962 թվականին Ենգիբարյանին հրավիրում են նկարահանվել կինոյում եւ էկրանավորել ինքն իրեն. Հենրիկ Մալյանի "Ճանապարհ դեպի կրկես" ֆիլմը ջերմությամբ ընդունվեց եւ մեծ ճանաչում բերեց Ենգիբարյանին: Իսկ 1964 թվականին Լեոնիդը Պրահայում ծաղրածուների միջազգային մրցույթում առաջին տեղը գրավեց` ձեռքբերելով միջազգային ճանաչում: 1971 թվականին Ենգիբարյանը հեռանում է Միութենական պետկրկեսից այն բանի համար, որ իր հետ հանդես եկող Բելովին թույլ չեն տալիս արտասահմանյան համերգաշարերի մասնակցել: Նա հիմնում է մնջախաղի էստրադային թատրոնը, որ շատ շուտով ներկայացնում է "Աստղային անձրեւ" ներկայացումը: Հաջողությունը կառավարական շրջանակներում դժկամությամբ է ընդունվում:

1972 թվականի հուլիսին Ենգիբարյանը մեկնում է Մոսկվա: Այդ ամիս Ռուսաստանի մայրաքաղաքում աննախադեպ հեղձուկ շոգ էր: Մերձմոսկվայում այրվում էին տորֆի ճահիճները: Հուլիսի 25-ին Լեոնիդն իրեն վատ է զգում, մայրը բժիշկ է կանչում, որն ախտորոշում է թունավորում: Նրա գնալուց հետո Լեոնիդն ուժեղ ցավեր է ունենում, եւ մինչեւ շտապօգնության գալը մորը խնդրում է մեկ բաժակ շամպայն բերել իրեն: Ենգիբարյանը խմում է` չիմանալով, որ շամպայնը նեղացնում է անոթները…

Երբ Ենգիբարյանին հուղարկավորում էին, Մոսկվայում հորդառատ անձրեւ էր տեղում:

"Հենց այնպես իզուր տեղը մարդուն պետք չի նեղացնել: Դա շատ վտանգավոր է : Իսկ եթե նա Մոցա՞րտ է: Բացի այդ նա դեռ չի հասցրել ոչինչ գրել, նույնիսկ "Թուրքական քայլերգը': Դուք նրան կնեղացնեք, եւ նա ոչինչ էլ չի գրի: Մեկը չի գրի, հետո մյուսը, եւ աշխարհում պակաս հիանալի երաժշտություն կլինի, պակաս լուսավոր մտքեր ու զգացողություններ եւ պակաս լավ մարդիկ: Իհարկե, ուրիշին կարելի է նեղացնել, չէ՞ որ ամեն մարդ Մոցարտ չէ, բայց ի՞նչ գիտես: Մեկ էլ հանկարծ…

Մի’ նեղացրեք մարդուն, պետք չէ: Դու այնպիսին եք, ինչպիսին ինքը: Պահպանե’ք իրար, մարդի’կ":


Աղբյուր`http://www.report.am/news/culture/engibaryan-mahvan-tarelic.html

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 863 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լեոնիդ Ենգիբարյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0