Շաբաթ, 27.04.2024, 01:30
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » Ծանուցում
16:09
Ծանուցում
ՀՀ մշակույթի նախարարություն
 ՀՀ մշակույթի նախարարությունն ի գիտություն իրավաբանական և ֆիզիկական անձանց հայտնում է, որ 2012 թ. <<Գրականության պետական պատվեր>> և <<Աջակցություն գրականության հրատարակմանը>> ծրագրերի ցանկերը ձևավորելու համար ընդունում է հայտեր հետևյալ ենթածրագրերով.

1. Հայկական գրատպության 500-ամյակին նվիրված գրականություն

1.1. Հայ գրքի պատմությանը և հայկական գրավոր մշակույթի կոթողներին նվիրված գրականություն` հայերեն և օտար լեզուներով:

1.2. <<Հայ գրքի և տպագրության կենտրոններ>> մատենաշարով ալբոմներ, գիտահանրամատչելի ուսումնասիրություններ` հայերեն և օտար լեզուներով:

2. Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացնող գրականություն

2.1. <<Հայկական հետք>> մատենաշարով` աշխարհի տարբեր երկրների հայկական պատմամշակութային ժառանգության մասին պատմող գիրք-ալբոմներ <<Հայկական գորգ>>, <<Հայկական կիրառական արվեստը>> թեմաներով` ուսումնասիրություն պատմամշակութային ժառանգության տարբեր ճյուղերը ներկայացնող լրակազմ փաթեթներ (բուկլետներ, պլակատներ, ծրարներ, բացիկներ, էլեկտրոնային խտասկավառակներ և այլն):

2.2. Հայաստանի պատմական հուշարձանների և մշակութային օջախների երկլեզու կամ բազմալեզու ուղեցույցներ՝ քարտեզներով:

2.3. Մշակութաբանական, նյութական, ոչ նյութական և հոգևոր մշակութային արժեքներին նվիրված ուսումնասիրություններ, ալբոմներ (գորգագործություն, արծաթագործություն, ասեղնագործություն, ըստ գավառների կամ ըստ ժամանակագրության):

3. <<Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք>> ծրագրին նվիրված գրականություն

3.1. Երևանի պատմությանը և նշանավոր երևանցիներին նվիրված գիտահանրամատչելի և ալբոմային գրականություն:

3.2. Երևանի պատմական և ժամանակակից հուշարձանների, մշակութային օջախների մասին պատմող տեղեկատու բուկլետներ, ուղեցույցներ և քարտեզներ` հայերեն և օտար լեզուներով:

4. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` փաստավավերագրական, գիտահանրամատչելի, մատենագիտական ուսումնա սիրություններ` հայերեն և օտար լեզուներով:

5. Հոբելյանական գրականություն

2012 թ. նշվելիք հայ գրականության, մշակույթի, գիտության և հասարակական կյանքի հայտնի գործիչների հոբելյաններին, ինչպես նաև նշանակալի իրադարձություններին նվիրված հրատարակություններ:

6. Թարգմանական գրականություն

6.1. Դասական և ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների, ինչպես նաև ժողովրդական բանահյուսության նմուշների թարգմանություններ` օտար լեզուներով:

6.2. Համաշխարհային գրականության լավագույն նմուշների թարգմանություններ՝ հայերեն:

7. Գեղարվեստական գրականություն

7.1. <<Հայ դասականներ>> մատենաշար

7.2. <<Հայ ժամանակակից արձակ>> մատենաշար

7.3. <<Հայ ժամանակակից պոեզիա>> մատենաշար

7.4 Արևմտահայ գրականություն

7.5. Սփյուռքահայ գրականություն

8. Մանկապատանեկան գրականություն

8.1 Մանկապատանեկան ժամանակակից գրականություն պատկերազարդ անթոլոգիաների տեսքով:

8.2. <<Դպրոցական գրադարան>> մատենաշարով` հայ և համաշխարհային դասական գրողների մանկապատանեկան ստեղծագործություններ:

8.3. Ուսուցողական ձեռնարկներ, այդ թվում` քաղա­քա­ցիական դաստիարակությանը, Հայաստանի պատմությանը, հա­յոց լեզվին, բնաշխարհին, մշակույթին նվիրված հան­րա­մատ­չելի պատկերազարդ գրքեր:

9. Երաժշտական գրականություն

10. Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը, հոգևոր և նյութական արժեքները ներկայացնող գրականություն

11. Սոցիալական գովազդի առաջարկներ

Հայտերի ներկայացման կարգը

Հայտերը  ներկայացնել  ՀՀ   մշակույթի  նախարարության <<Գրքի և հրատարակչական գործի կենտրոն>> ՊՈԱԿ՝ ծանուցման հրապարակման օրից մեկ ամսվա ընթացքում: (հասցեն` Իսահակյան 28,  հեռ.՝ 52-86-70, 52-86-10):

Հայտատուն յուրաքանչյուր գրքի կամ լրակազմ փաթեթի համար լրացնում է մեկ առանձին հայտ՝ ըստ տրված ձևի:


Աղբյուր`http://www.mincult.am/1/am/?module=news&mid=2&id=3048

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 1675 | Ավելացրեց: admin | Տեգեր: ՀՀ մշակույթի նախարարություն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0