Ուրբաթ, 29.03.2024, 06:22
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 14 » Ցանկացած նորմալ քաղաքում լինում է գոնե մեկ ջազային ալիք. Վահագն Հայրապետյան
14:12
Ցանկացած նորմալ քաղաքում լինում է գոնե մեկ ջազային ալիք. Վահագն Հայրապետյան
 Վահագն Հայրապետյան
«Առաջին լրատվականն» անվանի ջազմեն Վահագն Հայրապետյանի հետ զրույցում փորձեց պարզել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են 107.0 հաճախականությամբ գործող Radio Jazz-ի փակման մասին լուրերը:

«Սովորաբար ինչքան լավ բան կա, դրա կյանքը քիչ է տևում: Ափսոս, որ փակվում է»,- ցավով ասաց Վ. Հայրապետյանը՝ նշելով, որ գուցե հարցազրույցներով, տեղեկատվություններով այն հնարավոր լիներ պահպանել, դարձնել շահավետ՝ կոմերցիոն առումով:

«Ցանկալի կլիներ, որ այդ ջազային ալիքով ավելի շատ ջազ հնչեր, քան pop ու smooth jazz: Ջազն ավելի քիչ էր հնչում: Գոնե լավ էր, որ մի նորմալ երաժշտություն հնչում էր»,- նկատեց ջազմենը՝ ընդգծելով, որ թեև չգիտի ռադիոյի փակման իրական պատճառների մասին, սակայն որոշ լուրեր լսել է:

«Ռադիոն իր լավ կողմն ունի, քանի որ ռադիոլսողները շատ են: Ցանկացած նորմալ քաղաքում լինում է գոնե մեկ ջազային ալիք, իսկ մեզանում կա ընդամենը մեկ հաղորդում ջազի մասին, որը վարում է Արմեն Թութունջյանը՝ ամեն շաբաթ մատուցելով շատ լավ, գրագետ հաղորդում»,- նշեց երաժիշտը:

Նրա խոսքով՝ ցանկալի կլիներ, որ այդ ռադիոալիքով եթեր հեռարձակվեին նաև տեղացի ջազային երաժիշները, «ինչը երբեք տեղի չունեցավ»:

Ինչ վերաբերում է հեռուստատեսությամբ ու ռադիոյով եթեր հեռարձակվող երաժշտությանը, ապա նա նկատեց, որ «լավ երաժշտություն հնչում է, բայց լավ ջազ չի հնչում»: Նրա խոսքով՝ լավ կլիներ նաև ունենալ այնպիսի հեռուստաալիք, որով մարդիկ տեղեկություններ կքաղեին՝ ովքեր են նվագում, ինչ է հնչում, ինչ խմբեր կան:

Նրա խոսքով՝ դեռ 1960-ականներից Հայաստանը միջազգային փառատոներում միշտ փայլել է իր ջազային կատարողներով՝ ի տարբերություն «մեր աստղերի, որոնք գնում ու ելույթներ են ունենում միայն հայերի համար»:

«Աստված տա, որ չփակվի ռադիոն կամ հետո վերաբացվի»,- նշեց Վ. Հայրապետյանը՝ ընդգծելով, որ իր գործը «սուս-փուս նվագելն է»:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30003.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 759 | Ավելացրեց: admin | Տեգեր: Radio Jazz, Վահագն Հայրապետյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0