Շաբաթ, 20.04.2024, 02:04
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Ցեղասպանության մասին ֆիլմ թուրքական եթերում
17:16
Ցեղասպանության մասին ֆիլմ թուրքական եթերում
Ցեղասպանության մասին ֆիլմ
Երեկ գիշեր թուրքական «Սինեմա TV» հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է 1915 թվականի ջարդերի մասին մանրամասներ ներկայացնող «Հանցանքի բանակ» կինոնկարը, գրում է Asekose.am կայքը: Այս ժապավենը նվիրված է ֆրանսահայ գրող և Դիմադրության շարժման նահատակներից մեկի` Միսակ Մանուշյանի կյանքին: Ֆիլմի ռեժիսորն է Ռոբերտ Կետիկյանը: Ճիշտ է, թուրք հանդիսատեսները Ստամբուլի 29-րդ կինոփառատոնի շրջանակներում արդեն հնարավորություն ունեցել էին ծանոթանալու այս աշխատանքին, սակայն սա առաջին անգամն է, երբ նման նյութը հեռարձակվում է հեռուստատեսությամբ: Կինոնկարում մանրամասնորեն ներկայացված են Մեծ Եղեռնի պատկերները, որին զոհ է գնում նաև Մանուշյանի ամբողջ ընտանիքը: Այնուհետև ներկայացվում է նրա կյանքը տարագրության մեջ և նրա պայքարը նացիստների դեմ մինչև իև հերոսական մահը: Ֆիլմն ավարտվում է Մանուշյանի հայտնի խոսքերով. «Բոլոր հայերի պես ես էլ որբ եմ»:


Աղբյուր`http://top-news.am/index.php?newsid=2090&ng=7&nt=4

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 884 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ցեղասպանություն, Միսակ Մանուշյան, Թուրքիա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0