Չորեքշաբթի, 08.05.2024, 20:50
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Չայկովսկու անվան մրցույթ. Նարեկ Հախնազարյանը ճանաչվեց լավագույն թավջութակահարը
22:24
Չայկովսկու անվան մրցույթ. Նարեկ Հախնազարյանը ճանաչվեց լավագույն թավջութակահարը
Նարեկ Հախնազարյան
Մոսկվայում հայտարարել են Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի դափնեկիրների անունները: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը կայացել է հունիսի 30-ի երեկոյան Չայկովսկու անվան համերգասրահում և ուղիղ եթերով հեռարձակվել մրցույթի կայքում:

Թավջութակահարների շարքում ոսկե մեդալ և առաջին մրցանակ է ստացել Նարեկ Հախնազարյանը (Հայաստան), երկրորդ մրցանակի արժանացել է Էդգար Մորոն (Ֆրանսիա), երրորդ մրցանակի` Իվան Կարիզնան (Բելառուս):

Դաշնակահարների մրցույթում ոսկե մեդալ և առաջին մրցանակ է ստացել Դանիիլ Տրիֆոնովը (Ռուսաստան), ջութակահարների շարքում ոսկե մեդալ և առաջին մրցանակ չի հանձնվել, երկրորդ տեղը կիսել են Սերգեյ Դոգադինը (Ռուսաստան) և Իտամար Զորմանը (Իսրայել):

Հանդիսատեսի առցանց քվեարկության արդյունքում հանձնված հատուկ մրցանակների են արժանացել Դանիիլ Տրիֆոնովը (դաշնամուր), Սերգեյ Դոգադինը (ջութակ), Նարեկ Հախնազարյանը (թավջութակ), Ելենա Գուսևան (վոկալ) և Էնխբատ Ամարտուվշինը (վոկալ): Վլադիմիր Կրայնևի անվան հատուկ մրցանակը հանձնվել է ուկրաինացի դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկուն:

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հունիսի 25-ին անցել էր Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ` երրորդ փուլ: Բացի դրանից նրա` երկրորդ փուլում պարտադիր ծրագրային Յ. Հայդնի № 1 թավջութակի և նվագախմբի համար կոնցերտի կատարումը ժյուրին ճանաչել է լավագույնը:
Այս տարվա մրցույթի գլխավոր սկանդալը կապված էր Հախնազարյանի հետ, քանզիՌուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարկ Գորենշտեյնը վիրավորել էր նրան փորձի ժամանակ: Արդյունքում վերջինս հեռացվել էր մրցույթից, չնայած ներողություն էր խնդրել հայ երաժշտից:

Այս տարի մրցույթին մասնակցում էին 122 երաժիշտներ 29 երկրից: Ընդհանուր թվով ներկայացված է եղել 583 հայտ 50 երկրից: Մրցույթը անցկացվում է «Դաշնամուր», «Ջութակ», «Թավջութակ» և «Մեներգ» անվանակարգերում:

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ.-ն Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաքներում։ Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73629/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 691 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0