Շաբաթ, 27.04.2024, 04:14
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 4 » Չայկովսկու անվան մրցույթի Գրան պրին շնորհվել է հայ երաժշտի սանին
13:42
Չայկովսկու անվան մրցույթի Գրան պրին շնորհվել է հայ երաժշտի սանին
Դանիիլ Տրիֆոնով
Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի Գրան պրին շնորհվել է ռուսաստանցի դաշնակահար Դանիիլ Տրիֆոնովին: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը: Դափնեկրի անունը հայտարարվել է հուլիսի 2-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի Համերգային սրահում, որտեղ անցկացվել է եզրափակիչ գալա համերգը:

Հատկանշական է, որ Դանիիլ Տրիֆոնովը Քլիվլենդի երաժշտական ակադեմիայում դասավանդող հայազգի հայտնի երաժիշտ Սերգեյ Բաբայանի աշակերտն է:

Ավելի վաղ 20-ամյա Տրիֆոնովն արժանացել էր նաև դաշնամուրի մևցույթի առաջին մրցանակի: 2011թ. նա հաղթել էր Թել Ավիվում Արթուր Ռուբենշտեյնի անվան երիտասարդ դաշնակահարների մրցույթում, իսկ 2010-ին Վարշավայում Շոպենի մրցույթում նա գրավել էր 3-րդ տեղը: Դաշնակահարն այժմ սովորում է Քլիվլենդի երաժշտական ակադեմիայում:

Հիշեցնենք, որ Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթում «Թավջութակ» անվանակարգում հաղթել է Հայաստանը ներկայացնող անվանի երաժիշտ Նարեկ Հախնազարյանը: Նա որպես մրցանակ կստանա 20 հազար եվրո:


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/04/trifonov/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 653 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Jory   (15.11.2012 10:10) [Նյութ]
Of the panoply of wesbtie I've pored over this has the most veracity.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0