Ուրբաթ, 29.03.2024, 06:11
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Չայկովսկու անվան մրցույթում հաղթեց արդարությունը և արվեստագետի ուրույն ձեռագիրը
22:26
Չայկովսկու անվան մրցույթում հաղթեց արդարությունը և արվեստագետի ուրույն ձեռագիրը
 Նարեկ Հախնազարյան
Օրերս Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթը թվում էր, թե հերթական միջազգային մրցույթն է` նվագել-հաղթելու պարզ տրամաբանությամբ: Այդ կարծիքը այդպիսին էլ կմնար, եթե չլինեին թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հասցեին հնչած վիրավորանքները, և վիրավորանքի հեղինակ դիրիժորի` Մարկ Գորենշտեյնի վտարումը մրցույթից: Տհաճ միջադեպի հետևանքով Չայկովսկու անվան մրցույթը դարձավ մասնագիտական կողմնակալության դասերի լավագույն օրինակը ողջ աշխարհի համար:

Մրցույթի մեկնարկի հենց սկզբից փորձագետները որպես անվանակարգի գլխավոր հավակնորդ նշում էին Հայաստանը ներկայացնող Նարեկ Հախնազարյանին և Գերմանիան ներկայացնող Նորբերտ Ագներին: Մասնագետներն ընդգծում էին Ագների սահուն և անթերի տեխնիկան, իսկ Հախնազարյանը, ըստ մասնագետների, աչքի էր ընկնում ստեղծագործությունների ճշգրիտ, բայց և զգացմունքային մատուցմամբ: Երկու բանակի էին բաժանվել նաև թավջութակի երկրպագուները: Էմոցիոնալ կատարման կողմնակիցները երկրպագում էին Հախնազարյանին, իսկ տեխնիկական կատարման երկրպագուները` Ագներին: Սակայն Ագները, ժյուրիի կարծիքով, արժանի էր միայն չորրորդ տեղի, իսկ երկրորդ տեղին արժանացավ Ֆրանսիան ներկայացնող 17-ամյա Էդգար Մորոն, ում անունը մասնագետների մոտ ասոցացվում էր միայն տեխնիկապես մաքուր, բայց կաշկանդված և սառը կատարման հետ:

Իհարկե լավ է կատարողական փայլուն տեխնիկա ունենալ և անթերի կատարել նշված ստեղծագործությունը: Ագները ունենալով այդ ամենը, չուներ ձեռագիր, որով կարելի էր նրան հիշել: Նույնը չես կարող ասել Հախնազարյանի մասին: Արվեստը ճշգրիտ գիտություն չէ, և միայն ճիշտ մատուցելը բավական չէ հաջողության հասնելու և հիշվելու համար: Նարեկն, ունենալով էմոցիաներ և զգացմունքայնություն, երիտասարդ տարիքում արդեն հասցրել է կերտել իր ձեռագիրը: Դա երևում էր ոչ միայն մրցույթում, այլև դրան նախորդած բազմաթիվ համերգներում: Հախնազարյանը միշտ էլ հիշվել է: Այդ են փաստում նաև սոցիալական ցանցերում եղած հասարակ մարդկանց մեկնաբանությունները, որի համաձայն, «Թավջութակ» անվանակարգ ասելով առաջինը հիշում էին հենց Հախնազարյանին: Դա է փաստում նաև Հախնազարյանի` «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ ստանալու փաստը: Մրցույթը ապացուցեց արդարության և արվեստագետի ուրույն ձեռագրի հաղթանակը` կասկածելի տրամադրվածության և անտակտ պահվածքի նկատմամբ:

Այս կարծիքն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ մրցույթի պաշտոնական կայքում հայտնաբերվեց, որ մրցույթի գալա համերգի մասնակիցների ցուցակում բացակայում է Նորբերտ Ագների անունը: Մեկնաբանություններն ավելորդ են: Սոնա Խաչատրյան


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73705/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 648 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0