Ուրբաթ, 09.12.2022, 20:34
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 28 » Չայկովսկու անվան մրցույթի հաղթողները ելույթ կունենան Պետերբուրգի Մարինյան թատրոնում
18:13
Չայկովսկու անվան մրցույթի հաղթողները ելույթ կունենան Պետերբուրգի Մարինյան թատրոնում
Վահան
Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևը խոստացել է, որ Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի դափնեկիրները հնարավորություն կունենան ելույթ ունենալ այդ թատրոնի բեմում: Այդ մասին գրում է mk.ru-ն: Մասնակիցների ելույթները տեղի կունենան 2011 թ-ի հոկտեմբերին:

«Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ մրցույթի կազմկոմիտեի հետ աշխատելու ենք, որպեսզի մրցույթի հաղթողների հետագա կարիերան հաջող ընթանա: Երբ մենք նշեցինք Քարնեգի Հոլը, դա չի նշանակում, թե բացառեցինք ռուսական բեմերը: Հոկտեմբեր ամսին մեր թատրոնում մրցույթի մասնակիցներին տրամադրելու ենք ութ օր», ասել է մրցույթի կազմկոմիտեի ղեկավար Վալերի Գերգիևը: Նա նաև նշեց, որ հատուկ ուշադրության են արժանանալու դաշնակահարներն ու թավջութակահարները, որովհետև նրանք մրցութային փուլերն անցկացրել են Մոսկվայում, իսկ պետերբուրգյան հանդիսատեսը հնարավորություն չի ունեցել լսել նրանց ելույթները: Դաշնակահար Դանիիլ Տրիֆոնովը, ով մրցույթում արժանացել է Գրան Պրիի, հանդես կգա մենահամերգով:

Այս տարի Չայկովսկու անվան մրցույթում Հայաստանը ներկայացրել է թավջութակահար Նարեկ Հախնազարյանը՝ արժանանալով առաջին մրցանակի, «Հանդիսատեսի համակրանք», Հայդնի լավագույն կատարման մրցանակների: Եզրափակիչ փուլի փորձերից մեկի ժամանակ Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մ. Գորենշտեյնը վիավորեց հայ մասնակցին, որի համար զրկվեց նվագախումբը ղեկավարելու իրավունքից: Հայաստանը պետք է ներկայացներ նաև ջութակահար Հրաչյա Ավանեսյանը, ում չէր թույլատրվել մասնակցել մրցույթին, բանակից խնդիրներ ունենալու պատճառով: Բանակի խնդիրները լուծվեցին, սակայն Ավանեսյանը չմասնակցեց մրցույթին, ժամկետների մեջ չտեղավորվելու պատճառով:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75084/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 662 | Ավելացրեց: admin | Տեգեր: Չայկովսկու անվան մրցույթ, Մարինյան թատրոն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0