Ուրբաթ, 29.03.2024, 09:18
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » Չայկովսկու մրցույթի հայ մասնակցին վիրավորած դիրիժորին կփոխարինեն ուրիշ դիրիժորներ
15:35
Չայկովսկու մրցույթի հայ մասնակցին վիրավորած դիրիժորին կփոխարինեն ուրիշ դիրիժորներ
«Նարեկ Հախնազարյան»
Չայկովսկու անվան մրցույթի եզրափակիչի մասնակից Նարեկ Հախնազարյանի հասցեին ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ տված Մարկ Գորենշթեյնին կփոխարինեն այլ դիրիժորներ Գորենշթեյնի հիվանդության պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Գորենշթեյնը Սվետլանովի անվան Պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ պետք է նվագակցեր Չայկովսկու անվան մրցույթի եզրափակիչի «թավջութակ» մասնագիտացման մասնակիցներին։

«Մարկ Գորենշթեյնի հիվանդության պատճառով Սվետլանովի անվան Պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբում որպես դիրիժոր հանդես կգան Միխայիլ Ագրեստը և Պավել Սմելկովը»,- ասվում է մրցույթի պաշտոնական կայքում։

Երրորդ փուլում հաղթական տեղերի համար կպայքարեն հինգ թավջութկահարներ՝ Նորբերթ Անգերը՝ Գերմանիայից, Նարեկ Հախնազարյանը՝ Հայաստանից, Իվան Կարիզնան՝ Բելառուսից, Էդգար Մորոն՝ Ֆրանսիայից և Ումբերտո Կլերիչեն՝ Իտալիայից։

Նախորդ շաբաթ օրը թավջութակահարների մրցույթի փորձի ժամանակ, որը հեռարձակվում էր մրցույթի կայքում, Գորենշթեյնն իր անձնակազմի երաժիշտների հետ զրույցի ընթացքում Հախնազարյանի հասցեին օգտագործել է «այս աուլը» արտահայտությունը։

Չայկովսկու անվան մրցույթի կազմկոմիտեն Գորենշթեյնի վարքն ու խոսքերը վիրավորական է համարել։ «Կարծում ենք, որ մարդու արժանապատվությունը նվաստացնող խոսքերը քայքայում են ստեղծագործական մթնոլորտը, որի ստեղծմանը մենք շատ ջանք ենք գործադրում։ Չայկովսկու մրցույթը կոչված է աջակցել երիտասարդ երաժիշտներին, և դա պարտավորեցնում է մրցույթի կազմակերպիչներից և մասնակիցներից յուրաքանչյուրին անկեղծ հարգանք և ուշադրություն ցուցաբերել տաղանդավոր երիտասարդության նկատմամբ»,- նշվում է կազմկոմիտեի հայտարարության մեջ։ ՊԱՍՆ-ի տեղեկության համաձայն, հանրային լայն արձագանքից հետո Գորենշթեյնը ներողությունն է հայտնել երաժշտին, վերջինը ընդունել է ներողությունը։

Մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը կկայանա հինգշաբթի՝ հունիսի 30-ին, Չայկովկսու անվան համերգասրահում, իսկ թափնեկիրների գալա համերգները կանցկացվեն հուլիսի մեկին Մոսկվայում և հուլիսի երկուսին՝ Պետերբուրգում։ Դրանք կփակեն Չայկովսկու մրցույթը, որն անցկացվում է չորս տարին մեկ անգամ։


Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/culture/20110627/42481175.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 726 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 12
Հյուրեր: 12
Օգտվողներ: 0