Ուրբաթ, 19.04.2024, 10:42
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 10 » «Չենք լռելու»-ն կոչ է անում երիտասարդներին անտերության մատնված սրբավայրերի լուսանկարները փակցնել Երևանում կառուցվող Կաթողիկոսի նստավայրի երկ
17:43
«Չենք լռելու»-ն կոչ է անում երիտասարդներին անտերության մատնված սրբավայրերի լուսանկարները փակցնել Երևանում կառուցվող Կաթողիկոսի նստավայրի երկ
 Չենք լռելու
Հարյուրավոր հնադարյա սրբավայրեր Հայաստանի ողջ տարածքում գտնվում են կործանման եզրին: Ո՛չ Հայ առաքելական եկեղեցու վերնախավի, ո՛չ էլ աշխարհիկ իշխանությունների կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվում դրանց փրկության համար:

Պետական բյուջեով այս խնդրին հատկացվող գումարը չնչին է: Մայր Աթոռն էլ անընդհատ հայտարարում է, որ միջոցներ չունի ողբալի վիճակում հայտնված սրբավայրերի վերականգնման համար` ավելացնելով, որ այդ հարցում կախման մեջ է գտնվում բարերարներից:

Եթե եկեղեցու միջոցներն իսկապես սուղ են, ապա որքանո՞վ է արդարացված, որ դրանք ուղղվում են ոչ թե կործանման եզրին գտնվող վանքերի նորոգմանը` թեկուզ մեկ հուշարձան ավելի նորոգելու սկզբունքով, այլ գալիս են Երևանի կենտրոն և դառնում կաթողիկոսական նստավայր: Մի՞թե դրա նշանակությունը կարելի է համեմատել հազարամյա պատմություն ունեցող և այժմ անտերությունից կործանվող ժառանգության արժեքի հետ: Մի՞թե Հայ Առաքելական Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսը չեն գիտակցում, որ առավել գերադասելի է գումարն ուղղել հնադարյա վանքերի պահպանությանը: Չէ՞ որ եթե միջոցները սուղ են, ապա դրանք առավե՛լ ևս պետք է նպատակային ծախսել:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը մի քանի օր առաջ հանրության դատին էր ներկայացրել սլայդշոու անտերության մատնված վանքերի և եկեղեցիների վերաբերյա, որը լայն արձագանք գտավ Facebook-ում: Առանձնապես ուրախալի է, որ խնդիրը լայն հնչեղություն ստացավ երիտասարդության շրջանում:

Այժմ նախաձեռնությունը դիմում է երիտասարդությանը սլայդշոուի մեջ ներկայացված անտերության մատնված սրբավայրերի լուսանկարները տպելու և Երևանի Սայաթ-Նովա – Աբովյան փողոցների խաչմերուկում կառուցվող Կաթողիկոսի նստավայրի երկաթե ցանկապատին փակցնելու կոչով:

Լուսանկարները JPEG ֆորմատով ստանալու համար անհրաժեշտ է դիմել chenqlrelu@gmail.com էլեկտրոնային հասցեով:

Փրկե՛նք մեր պապերի ժառանգությությունը հանուն մեր թոռների:

«Չենք լռելու»-ի սլայդշոուն այստեղ:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն


Աղբյուր`http://hetq.am/arm/news/3509/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 571 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Razvan   (13.12.2013 12:47) [Նյութ]
A plasginely rational answer. Good to hear from you.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0