Ուրբաթ, 29.03.2024, 10:05
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 25 » «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հարցադրումները ՀՀ կառավարությանը
02:37
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հարցադրումները ՀՀ կառավարությանը
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն
Օգոստոսի 18-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն իր մտահոգությունն էր հայտնել «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքի` արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագծի կապակցությամբ: Ինչպես հայտնվել էր, օրինագծում տեղ չեն գտել մի շարք կարևոր խնդիրների կանոնակարգումներ, ինչպես նաև առկա են բազմաթիվ ոչ հստակ ձևակերպումներ:

«Չենք լռելու» նախաձեռնությունը արդարադատության նախարարության կողմից դրսևորվող վերաբերմունքը օրինագծի նկատմամբ, որում առհասարակ բացակայում է ազգային շահի գերակայության հասկացությունը, համարում է անհասկանալի և չափազանց վնասակար: Զայրույթ է առաջացնում նաև օրինագծի դեմ Մայր աթոռի ծավալած ձևական պայքարը:

Նախաձեռնության կողմից առաջ են քաշվել մի շարք հարցադրումներ օրինագծի վերաբերյալ, որոնք այսօր ուղարկվել են ՀՀ կառավարություն:

Հարցադրումները ներկայացվում են ամբողջությամբ.

«Հանրահայտ է, որ ժամանակակից աշխարհիկ իրավունքի հիմքը քրիստոնեական եկեղեցիների կողմից մշակված կանոնական իրավունքն է: Այդ դեպքում ինչո՞ւ «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ օրենքի նախագծում հստակորեն չի նշվում, որ հոգևոր սկիզբն է հիմքը իրավունքի և օրենքներն առաջացել են հոգևոր ավանդություններից ու կրոններից, որից կբխեր, որ կյանքի բոլոր ոլորտներում հայ մարդուն առաջնորդողը Հայոց եկեղեցին է:

Միաժամանակ, առաջնորդվելով հենց նույն ուսմունքով, հայերը չեն պարտադրում իրենց դավանանքը և հանդուրժում են այլադավան անձանց` ապրելու իրենց խղճի և համոզմունքի համաձայն ու հարգելով հայության գերակշիռ մասի դարավոր համոզմունքն ու դրանից բխող ապրելակերպը: Հետևաբար, այս օրենքում ևս պետք է դա ամրագրվի և կարմիր թելի պես երևա` զգուշացնելով չխախտել այս պայմանը:

Ինչո՞ւ սահմանափակումների թվում հստակորեն չի սահմանվում վտանգավոր կամ վնասակար աղանդավորական կազմակերպություն հասկացությունը, որով հասարակության համար իրավաբանորեն այն պարզաբանված կլինի և օրենքով արգելված:

Առաջարկում ենք ավելացնել Բելգիայում ընդունված համապատասխան ձևակերպումը` «Սույն օրենքում գործածվող վտանգավոր աղանդավորական կազմակերպություն հասկացությունը նշանակում է որևէ փիլիսոփայական կամ կրոնական կազմակերպություն կամ ցանկացած այլ կազմակերպություն, որն իրեն պահում է այնպես, որ ակնհայտ է դառնում, որ այն կազմակերպորեն կամ գործառույթային առումով վտանգավոր է, կատարում է անօրինական գործունեություն, որը հասարակությանը կամ անհատին ռիսկի առաջ է կանգնացնում, կամ որը ոտնահարում է մարդկային արժանապատվությունը»:

Ինչո՞ւ չի արգելվում փողոցներում և տներով մեկ կատարվող ագրեսիվ աղանդավորական քարոզը, որով աղանդավորները մարդու կամքին հակառակ պարբերաբար անհանգստացնում են նրան` խախտելով մարդու տարրական իրավունքները: Նման քարոզ իրականացնելն ամրագրված է Հայաստանում գործող բազմաթիվ աղանդների գաղափարախոսության ու կանոնադրության մեջ:

Ինչո՞ւ արգելանքների թվում չարգելել մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանն ուղղված հետևյալ դրույթները`

- անձին առանց նրա ցանկության և ընտրության ցանկացած կրոն կամ համոզմունք դավանել հարկադրելը, դրանից հրաժարեցնելը, կրոնական միավորմանն անդամագրելը կամ անդամության մեջ պահելը,

- առանց անձի` նախապես հայտնած ցանկության նրան մոտենալը, զանգահարելը, նրան ցանկացած այլ ձևով անհանգստացնելը,

- բարեգործության քողի ներքո քարոզչություն կատարելը:

Ինչո՞ւ է նոր օրինագծով թույլատրվում որպես կրոնական կազմակերպություն պետականորեն գրանցել 25 հոգուց բաղկացած, հասարակության բարօրության համար դեռևս էական ներդրում չունեցած և նրա կողմից անգամ չճանաչված, հաճախ դեռևս չձևավորված ինչ-որ մարդկանց խումբը` օժտելով նրան հավելյալ իրավունքներով և հավասարեցնելով Հայ Առաքելական եկեղեցուն (հոդված 5, 6):

Ինչպե՞ս է ՀՀ արդարադատության նախարարության կազմում ստեղծվելու լիազոր նոր մարմինը, եթե դրա գործառույթների, կազմի կամ դրա ձևավորման մասին օրենքում ոչ մի անդրադարձ չկա:

Ինչո՞ւ չի պահանջվում, որ կրոնական կազմակերպություններն իրենց բարեգործական ծրագրերը նախապես ներկայացնեն լիազոր մարմնին

Ինչպե՞ս է վերահսկվելու կրոնական կազմակերպությունների ուսումնական, հրատարակչական գործունեությունը, երբ այսօր աղանդավորները` գառան մորթի հագած, որպես ուսուցիչներ, թափանցում են դպրոցներ և մատուցում իրենց ուսմունքը, երբ նրանք հրատարակում են իրենց գրականությունը` չնշելով անգամ իրենց բուն անունը, հասցեն և տպաքանակը:

Աղանդները Հայաստան են ներմուծում հսկայական քանակությամբ գրականություն, սակայն որևէ պետական մարմնում դրանց բովանդակությունը չի ուսումնասիրվում, չնայած նրան, որ այնտեղ կարող են լրջագույն սպառնալիքներ լինել` կրոնական ատելության, ծայրահեղականության, դավաճանության քարոզ: ՌԴ-ում, օրինակ, ամեն տարի արգելանք է դրվում հարյուրավոր գրքերի վրա: Աղանդավորները Հայաստանում ամառային հանգստի ճամբարներ են կազմակերպում և երեխաներին ներքաշում իրենց ցանցի մեջ: Պետությունը որևէ քայլ չի անում իր ապագան համարվող պատանիների ու երիտասարդների ճակատագրի այս խեղումը կանխելու համար: Ինչո՞ւ օրենքը չի անդրադառնում այս խնդրներին:

Ինչո՞ւ անդրադարձ չի կատարվում կրոնական կազմակերպությունների աղոթատների կառուցմանը: Չէ՞ որ դրա կառուցման համար անհրաժեշտ է հատուկ կարգ սահմանել, քանի որ դրանք սովորոկան նշանակության շինություններ չեն: Շատ կարևոր է դրանց տեղակայման վայրերը. աղանդավորները շենքեր են կառուցում որտեղ կամենան` դպրոցների հարևանությամբ, բակերում ու խաղահրապարակներում` առանց հաշվի առնելու հասարակության, տվյալ տարածքի բնակչության կարծիքը: Եվրոպական երկրներում ընդունված է նմանօրինակ շինությունները տեղակայել սոցիալական խոցելի խմբերի կացության վայրերից որոշակի հեռավորության վրա: Ինչո՞ւ օրենքը նման ելակետ չի տալիս:

Ինչո՞ւ պահանջ չի դրվում, որ կրոնական կազմակերպությունները պարբերաբար տեղեկատվության տրամադրեն իրենց կողմից իրականացված բարեգործական աշխատանքների, գույքի և ապրանքների ներմուծման մասին:

Ինչպես տեսնում ենք, առկախ մնացած խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծումները պետք է գտնեն իրենց օրենսդրական լուծումները: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ակնկալում է իր հարցադրումների պատասխանը ստանալ ողջամիտ ժամկետում»:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն


Աղբյուր`http://www.zham.am/index.php?lid=am&pageName=lrahos&id=911217649

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 885 | Ավելացրեց: admin | Տեգեր: աղանդ, «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0