Հինգշաբթի, 25.04.2024, 02:22
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Չգիտեմ, թե ինչ ճակատագիր կունենա պարիսպը. Սամվել Կարապետյան
18:05
Չգիտեմ, թե ինչ ճակատագիր կունենա պարիսպը. Սամվել Կարապետյան
Գանձասար
Հայտնի դարձավ, որ Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում ավարտվել են 13-րդ դարի Գանձասարի վանական համալիրի պարսպի սալիկապատման աշխատանքները։ Պարսպի սալիկապատումն իրականացվել է մոսկվաբնակ գործարար Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ ու միջոցներով:

Չնայած Լեռնային Ղարաբաղի պետական լիազորված մարմնի զգուշացումներին, մասնագետների բողոքներին, հասարակական մի շարք նախաձեռնություններին, շինարարությունը շարունակվեց:

Հուշարձանագետ, հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց, թե չգիտեր պարսպի սալիկապատման աշխատանքների շարունակման մասին։

Նա տարակուսանք հայտնեց դրա կապակցությամբ, քանի որ, ըստ հուշարձանագետի, պարսպի սալիկապատման աշխատանքների դադարեցման համար կար անգամ նախագահ Սերժ Սարգսյանի համապատասխան կարգադրությունը։

«Չգիտեմ, թե ինչ ճակատագիր կունենա պարիսպը։ Ամեն դեպքում սխալ գործ են կատարել։ Սխալ գործ այնքան շատ է կատարվում, որ մնում են, չեն քանդվում։ ուրեմն՝ ենթադրում եմ, որ կմնա, չի քանդվի։ Աջ ու ձախ տեսնում ենք սխալ գործեր»,- ափսոսանքով ասաց Ս.Կարապետյանը։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_27398.html

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 754 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սամվել Կարապետյան, Գանձասար | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0