Շաբաթ, 20.04.2024, 16:18
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Չիմացությունը անգրագիտություն է, մեջտեղ հանելը` տգիտություն
13:27
Չիմացությունը անգրագիտություն է, մեջտեղ հանելը` տգիտություն
Հասմիկ Պողոսյան
Օգոստոսի 2-ի առավոտյան` Երեւանի ժամանակով 9.50-ին «Երկիր Մեդիա» հեռուստաալիքի առավոտյան թողարկման  երաժշտական ընդմիջման ժամանակ ցուցադրվեց  (հնչեց) Մեծն Կոմիտասի «Գարուն ա, ձուն ա արել» երգի «ժամանակակից» տարբերակ կլիպը: Երգչուհու անունը չգիտեմ, կռահում եմ, որ ինձ չհետաքրքրող հերթական «աստղիկներից» մեկը պիտի լինի (այլապես ինչ գործ ունի հեռուստատեսությունում): Եւ ինչ՝ այս երգչուհին, հավանաբար չհասկանալով, իրեն թույլ էր տվել աղավաղել հանրահայտ երգը («հասանք սերվիսին»):

Երաժշտության գիտակներին անշուշտ հայտնի է, որ մինոր տոնայնությունում ձայնաշարի իջեցված երկրորդ աստիճանը բնորոշ է արաբա-թուրքական լադերին, ինչն էլ որ հնչեց՝ ծակելով ականջներս ու բորբոքելով ներվերս:

Զարմանալի՞ էր, իհարկե ոչ: Ես մեկ անգամ չէ, որ ելույթ եմ ունեցել հայ երգի այսօրվա աղավաղման ու բռնաբարման առթիվ, քանզի ասել եմ եւ կրկնում եմ՝ սա պետական մտահոգության խնդիր է, քանզի առկա է ոտնձգությունը դարերի խորքից եկած հայ արվեստի դեմ՝ ի հեճուկս թշնամյաց՝ անկախ այն բանից` երեւույթը միտումնավո՞ր է, թե՞ չգիտակցված, քանզի հայտնի է՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում:

Եւ նորից «օրհնյալ բերանս» բացած պիտի դիմեմ մշակույթի նախարար (էլ մշակույթի նախարար մնաց՝ գիշեր ցերեկ քարկոծում են) Հասմիկ Պողոսյանին, ասելով՝ տիկին նախարար, այ տիկին նախարար, մեջբերածս մտքերը պիտի լինեն Ձեր, առաջին հերթին՝ Ձեր մտահոգության ոլորտը, քանզի Դուք աշխատավարձ եք ստանում Ձեր գործունեության համար:

Ստանալով աշխատավարձ ժողովրդի մուծած հարկերից` դեմ եք գնում նրա մշակույթին, քանզի կամ գործից անտեղյակ եք, կամ էլ անզոր (ավելի վատ) դիմացն առնելու «հանճարեղ ինքնագործունեություններին»:

Այս դեպքում նորից պիտի կրկնեմ գումարելիների եւ գումարի համեմատության պատմությունը: Իսկ եթե անտարբեր եք, նույնպես հանցագործություն է, քանզի Ձեր նմանների անտարբերությունը  եւ ժող. մշակույթի հանդեպ հանցավոր մոտեցումը առաջացնում է հայի հակառակորդի վայնասուն հաչոցը, թե` այ տեսեք, ձեր երգերից մեր լադերի հոտն է գալիս, որովհետեւ դուք ոչինչ չունեք, որովհետեւ այն, ինչ երգում եք, ասում եք, գրում եք, պատմում եք....բոլորը մերն են: Սա՞ եք ուզում,  տկն նախարար:

Մեծ մտավախություն ունեմ, որ պատմության մեջ պիտի մտնեք որպես մշակույթի ամենամեծ անմշակ նախարարը: Հոգ չէ, հո կմտնե՞ք պատմության մեջ...

Երկու բան եմ ցանկանում՝ կտրել այն անձի ձեռքը, ով աղբը հեռուստատեսությունով ժողովրդին մատուցելու թույլատրություն է տալիս: Իսկ նախարար Հասմիկ Պողոսյանին մաղթում եմ մի երազ, պայմանով, որ առավոտյան, գալով աշխատանքի, պատմի իր մտերիմներին՝ «Երազ տեսա,Կոմիտասը մոտս եկավ...փայտը ձեռին»...:

Նուբար Ասլանյան

Հայֆա, Իսրայել


Աղբյուր`http://hetq.am/arm/opinion/3370/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 825 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հասմիկ Պողոսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0