Շաբաթ, 20.04.2024, 20:04
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 29 » Չինաստանում առաջին անգամ անցկացվեցին հայկական մշակույթի օրեր (ֆոտոռեպորտաժ)
12:59
Չինաստանում առաջին անգամ անցկացվեցին հայկական մշակույթի օրեր (ֆոտոռեպորտաժ)
Չինաստան
Չինաստանում առաջին անգամ անցկացված հայկական մշակույթի օրերի միջոցառումների շրջանակում Պեկինի Jintai թանգարանում բացվել է Հայաստանի ավանդական եւ ժամանակակից արվեստի ցուցահանդեսը, որին ներկայացվել են հայկական գորգագործության նմուշներ, այդ թվում Մարկոս Գրիգորյանի էսքիզներով, Սոնա Բանոյանի ձեռագործությունները, երաժշտական գործիքների ժողովրդական վարպետ Միխայիլ Սադոեւի դուդուկն ու զուռնան, նաեւ հայկական ազգային տարազներ: Դահլիճում տեղադրվել է գորգագործական դազգահ եւ այցելուները հնարավորություն են ստացել հետեւել հայկական գորգերի ստեղծման ընթացքին (ֆոտոռեպորտաժ):

Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը կատարել են Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը եւ Չինաստանի Մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Չժաո Հայշենը: Բացմանը ելույթ են ունեցել «Բերդ» պարային համույթն ու ժողգործիքների անսամբլը:

«Հայ-չինական մշակության համագործակցության շրջանակում սա առաջին լուրջ միջոցառումն է: Չինացի հանդիսականները հսկայական հետաքրքրություն են ցուցաբերում հայկական մշակույթի նկատմամբ: Երկու շաբաթվա ընթացքում բազմաթիվ չինացիներ անմիջական հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին», - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է դեսպան Արմեն Սարգսյանը:

Մյուս միջոցառումը տեղի է ունեցել Պեկինի Tianqiao թատրոնում: Համերգով հանդես են եկել «Բերդ» պարային համույթն ու ժողգործիքների անսամբլը: Համերգից առաջ ներկաներին ողջունել են Հայաստանի եւ Չինաստանի մշակույթի փոխնախարարները, որոնք հայտնել են երկու երկրների միջեւ 2012-2016թթ. մշակութային համագործակցության պայմանագրի կնքման մասին:

Համերգի շրջանակում ելույթ է ունեցել նաեւ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող դաշնակահար Պենգ Ցաոն: Չինաստանում հայկական մշակույթի օրերը հունիսի 22-ից 29-ն անցկացվեցին Հայաստանի եւ Չինաստանի մշակույթի նախարարությունների եւ Չինաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:


Աղբյուր`http://news.am/arm/news/64949.html

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 775 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0