Հինգշաբթի, 25.04.2024, 13:53
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Ցուցահանդես «Էսպաս» կենտրոնում
21:44
Ցուցահանդես «Էսպաս» կենտրոնում
 Լեւոն Լաճիկյանի գրաֆիկական աշխատանքների հերթական՝ հինգերորդ ցուցահանդես
Նալբանդյան 29 հասցեում գտնվող «Էսպաս» (Espaces) երիտասարդական կրթամշակութային կենտրոնը ստեղծվել է 2002թ. եւ սկզբից եւեթ նպատակ է ունեցել տարատեսակ ծրագրերի միջոցով խթանել երիտասարդների մասնակցությունը մեր երկրում քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Այդ ծրագրերը ներառում են զանազան ցուցահանդեսների եւ համերգների, գրական երեկոների ու բանավեճերի կազմակերպում եւ անցկացում:  Նման մի միջոցառում կայացավ օրերս, երբ բացվեց գեղագետ ու մշակութային մեկնաբան Լեւոն Լաճիկյանի գրաֆիկական աշխատանքների հերթական՝ հինգերորդ ցուցահանդեսը: Այն ընդգրկում է 2 տասնյակից ավելի գծանկարներ, որոնցում քաղաքային գողտրիկ տեսարաններ են Հայաստանի եւ եվրոպական մի շարք երկրների (Ֆրանսիա, Իտալիա, Չեխիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ եւ այլն)  բնակավայրերից:

«Ներկայացված բոլոր աշխատանքների միավորումը հեղինակի ակնհայտ ձգտումն է՝ պատկերելու դրանց արտաքին գեղեցկությունն ու ներքին գրավչությունը, ավելի ճիշտ՝ այդ երկուսի ձույլ ներդաշնակությունը»,- նշեց հիշյալ կենտրոնի լրատվության պատասխանատու Լիլիթ Սոխակյանը: Բացելով ցուցահանդեսը՝ նա շնորհավորեց Լեւոն Լաճիկյանին այս դիտարժան ցուցահանդեսի կազմակերպման կապակցությամբ եւ բոլորին հրավիրեց մինչեւ հուլիսի 12-ն այցելել «Էսպաս» կենտրոն:


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/95437/view
Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 745 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0