Հինգշաբթի, 18.04.2024, 12:50
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 » “Crossroads”
17:29
“Crossroads”
Crossroads
"BRAVO Session”-ն իր կիզակետում է:)

Հուլիսի 13-ի երեկոյան "BRAVO City Music Fest” երեւանյան փառատոնի շրջանակներում մայրաքաղաքը ծածկվել էր բլյուզային տրամադրությամբ: "BRAVO Sessions” հնգօրյա փառատոնի "խաչմերուկում”` երրորդ օրը, "Մոսկվա” կինոթատրոնի բակում հավաքված հանդիսատեսի հետ հանդիպեց "Crossroads” բլյուզ բենդը:

Համերգի ընթացքում բենդը հանդես եկավ հայտնի բլյուզային կատարումներով, ինչպես նաեւ հնչեցին հայտնի հիթերի քավեր-տարբերակները, երբ բեմում տղաներին միացան խմբի վոկալիստ Միշ Ամիրյանը եւ երգիչ Աղվանը: Դե սոուլ ոճի "պապաներից” Ռեյ Չարլզի քավերները, իհարկե, անպակաս էին  :

"Crossroads” բենդը սիրում է մասնակցել բացօթյա համերգներին: Հենց նման համերգների ընթացքում իսկական երաժշտասերները կարող են գալ ու վայելել սիրելի հնչյունները` առանց տոմսերի  :

Տղաները կարծում են, որ հայ հանդիսատեսը  ամենապահանջկոտն է, եւ ցանկացած ելույթին մեծ պատասխանատվությամբ են մոտենում: Ու չնայած  համանուն "Crossroads” ֆիլմում հնչած արտահայտությանը` "Բլյուզը այն է, երբ լավ մարդն իրեն վատ է զգում, որովհետեւ հիշում է այն կնոջը, ում հետ բաժանվել է”, հավաքվածների ծոփողջուններից կարելի էր եզրակացնել, որ զույգերը շատ են, ու տղաներին հաջողվեց գոհացնել "ամենապահանջկոտներին”  :

Ի դեպ, տղաները նկատել են, որ բացի "BRAVO Session”-ի համերգներին մշտապես ներկա գտնվող հանդիսատեսից նրանց շարքերում բլյուզի իսկական սիրահարներ կային, ովքեր բաց չեն թողնում նաեւ խմբի մենահամերգները  :

Բենդի մասնակից, շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը, կամ ինչպես նրան հաճախ անվանում են "Mr. Harmonica”-ն, ելույթ էր ունեցել նաեւ "BRAVO Session”-ի առաջին՝ մեկնարկային համերգին Արամ MP3-ի հետ:  "Անկախ նրանից, թե ում հետ եմ նվագում, ելույթները միշտ տարբեր են ստացվում: Արամի հետ, նախ եւ առաջ, վաղեմի ընկերներ ենք, եւ այլ աուրա է ստեղծվում: Այս խումբը յուրահատուկ այլ էներգետիկա ունի”,- ասում է Արտակը:

"Crossroads” բլյուզ-բենդը ստեղծվել է 4 տարի առաջ: Ընկերները պարզապես հանդիպել են միմյանց ու որոշել, որ  կարող են միասին իմպրովիզել: "Մեր ուղիները խաչվեցին շատ հանկարծակի, դրա համար էլ որոշեցինք, որ կանվանվենք "Crossrads”` խաչմերուկներ:)”,- պատմում է ստեղնաշարային գործիքներ նվագող Կարեն Մամիկոնյանը:

Ասում են՝ բլուզը ամենաապաքաղաքականացված երաժշտությունն է, որովհետեւ բլյուզում չկա "մենք” հասկացությունը: Կարենը հավատացնում է, խմբում չկան առանձին "եսեր”, առաջատարներ կամ անհատներ: Գլխավոր առաջատարը հենց խումբն է` "Crossroads”-ը:

"Crossroads” բլուզ բենդը վերջերս է վերադարձել "Kavkaz Jazz 2011” փառատոնից, որը տեղի էր ունենում Վրաստանում` Թբիլիսիում: Հինգ օրերի ընթացքում "մեր տղաները” հասցրին մենահամերգ ունենալ ակումբներից մեկում, ինչպես նաեւ մասնակցել բացօթյա ջեմ-սեշնի` վրացի եւ ադրբեջանցի երաժիշտ-գործընկերների հետ: Ի դեպ, տեղական եւ ռուսական մամուլը ջերմորեն եւ հիացմունքով էր անդրադարձել "Crossroads”-ին:

Այժմ խումբը հանդես է գալիս հետեւյալ կազմով`
ստեղնաշարային գործիքներ նվագող Կարեն Մամիկոնյան,
շրթհարմոնահար Արտակ Ներսիսյան,
բաս-կիթառահար Էդգար Սահակյան,
հարվածային գործիքներ նվագող Արմեն Մովսիսյան
վոկալիստ Միշ Ամիրյան:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/


Աղբյուր`http://www.bravo.am/news/%E2%80%9Ccrossroads%E2%80%9D/


Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 900 | Ավելացրեց: admin | Տեգեր: Crossroads, BRAVO Sessions | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0