Հինգշաբթի, 28.03.2024, 23:58
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 24 » Ձեռագործ արվեստի գանձեր Պոլսի հայ առաքելական եկեղեցիներում
21:55
Ձեռագործ արվեստի գանձեր Պոլսի հայ առաքելական եկեղեցիներում
ձեռագործ արվեստի նմուշներ
Պոլսի հայ առաքելական եկեղեցիների ձեռագործ արվեստի նմուշները ամփոփվել են ամերիկացի մասնագետների նոր աշխատությունում: Այսօր ԳԱԱ-ում Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Ռոնալդ Մարչեսը և Արևմտյան Միչիգանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Մարլեն Բրունին ներկայացրին իրենց ուսումնասիրություններով նկարազարդ գիրքը, որը նվիրված է հայկական կրոնական ձեռագործ արվեստին:

Ամերիկացի գիտնականները գիրքն անվանել են «Փայլ և շքեղություն. ձեռագործ արվեստի գանձեր Պոլսի հայ առաքելական եկեղեցիներում»։ Ինչպես տեղեկացանք հանդիպման նախաձեռնողներից և հյուրերից, այս թեման նման մասնագիտական խորությամբ առաջին անգամ է ուսումնասիրվում: Ռոնալդ Մարչեսը իր խոսքում համոզմունք հայտնեց. «Ժողովդի պատմությունը կարող է փաստացի դառնալ այն ֆիզիկական առարկաներով, որոնք ստեղծվում են հենց պատմության ընթացքում։ Այդ առարկաները կերտում են սոցիալական ինքնորոշում և փորձում են հասկանալ ու սահմանել սոցիալական արժեքները, նաև՝ թե ինչպես է կերտվում ժողովրդի արվեստը, իսկ այն նյութը, որն ուսումնասիրվել է հայկական եկեղեցիներում, ըստ Մարչեսի, ևս մեկ անգամ հաստատում է այդ ամենը:

Ավելացնենք, որ Հայաստանում գրքի շնորհանդեսի կազմակերպումը իրականացվել է «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության կողմից՝ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի աջակցությամբ:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_24367.html

Կատեգորիա: Այլ | Դիտումներ: 787 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0