Չորեքշաբթի, 17.04.2024, 00:18
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » «Դա բարի ցանկություն է»
15:28
«Դա բարի ցանկություն է»
Դավիթ Մուրադյան
2008թ.-ից առայսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը չունի գեղարվեստական ղեկավար: Այս տարիների ընթացքում այդպես էլ չգտնվեց մի ռեժիսոր, ով կստանձներ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Թատրոնը ըստ էության վերածվել է ազատ բեմի, այդպես էլ չունենալով գաղափարաբանություն եւ ծրագիր: Սրա հիմքում, կարելի է մտածել, Մայր թատրոնը լաբորատորիայի վերածելու գաղափարն է, որը չունի հիմնավորում եւ բացատրություն:

Ըստ լուրերի, շուտով, սեպտեմբերից, Մայր թատրոնը հոբելյանական 90-րդ թատերաշրջանը կմեկնարկի՝ գեղարվեստական ղեկավար ունենալով ճանաչված կինոգետ, թատերագիր, գրող-հրապարակախոս Դավիթ Մուրադյանին: «Առավոտը» կապվեց կինոգետի հետ: «Դա բարի ցանկություն է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ պատիվ են անում: Հասկանում եմ, որ դա լուրջ վստահության արտահայտություն է,- ասաց Դ. Մուրադյանը, շարունակելով,- սակայն այս պահին զբաղված եմ նորաստեղծ Հայկական ազգային կինոակադեմիայի աշխատանքներով եւ չեմ կարող ինձ վրա վերցնել այդ պատվավոր պարտականությունը»:
Մեր զրուցակցին հիշեցրինք, որ նա ոչ վաղ անցյալում՝ 2008-2010թթ., ղեկավարել է Մայր թատրոնի գեղարվեստական խորհուրդը, հետեւաբար հնարավոր է՝ մեկին «աչքի առաջ ունենար»: Այս դիտարկմանն ի պատասխան, պարոն Մուրադյանը նախ ասաց, թե հեռախոսով լուրջ հարցեր չեն քննարկում, հետո էլ հավելեց. «Հարցը հանգամանալից փաստարկված պատասխաններ է պահանջում: Եթե նախօրոք իմանայի՝ կմտածեի, հետո կհանդիպեինք ու կխոսեինք...»:

 
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/95546/view

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 924 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0