Ուրբաթ, 29.03.2024, 13:17
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 30 » Դալիի, Բելմերի, Ֆինինի, Կիրիկոյի և Կանդինսկու գրաֆիկական աշխատանքները կներկայացվեն Երևանում հուլիսի 7-ից
15:01
Դալիի, Բելմերի, Ֆինինի, Կիրիկոյի և Կանդինսկու գրաֆիկական աշխատանքները կներկայացվեն Երևանում հուլիսի 7-ից
Սյուրռեալիստական ցուցահանդեսՍյուրռեալիստական ուղղության ճանաչված նկարիչներ Սալվադոր Դալիի, Հանս Բելմերի, Լեոնոր Ֆինինի, Ջորջո դե Կիրիկոյի ստեղծագործություններին նվիրված տպագիր գրաֆիկայի ցուցահանդես կանցկացվի Երևանում հուլիսի 7-ից հոկտեմբերի 15-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

Կներկայացվեն նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը (քսիլոգրաֆիա)` Արժիլե պատկերասրահի (ԱՄՆ, ք. Լոս Անջելես) տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից:

Կցուցադրվեն նաև հայ նկարիչների ստեղծագործություններ, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել են այդ ուղղությանը`  Երվանդ Քոչար, Հակոբ Հակոբյան, Լևոն Թութունջյան, Սերգեյ Փարաջանով և այլք:

Արժիլեների ընտանիքին է պատկանում Սալվադոր Դալիի պղնձափորագրության  ամենամեծ հավաքածուն, որոնցից 120 օֆորտ կցուցադրվի Երևանում, այդ թվում` «Մալդորորի երգերը», «Դիցաբանություն», «Ֆաուստ», «Հիպպի» և այլ շարքեր:

Աշխատանքների մեծ մասը ստեղծվել են 1934-1973 թվականներին և ընդգրկվել XX դարի փորագրության ոսկե ֆոնդում:

Դալին օֆորտով տարվել է 1930-ական թվականների սկզբին: 1934 թվականին նա նկարազարդում է «Մալդորորի երգերը»` կոմս Լոթրեամոնի (Իզիդոր Դյուկաս)  պոեմը: Նույն թվականին Փարիզում նա հանդիպում է հայտնի նկարահավաք և հրատարակիչ Պիեռ Արժիլեին: Այս հանդիպումը շուրջ կեսդարյան բեղմնավոր համագործակցության սկիզբ հանդիսացավ:

1980 թ.  Ֆոնտենբլոյի մոտակայքում գտնվող Վո-լը-Պենիլ դղյակում Պիեռ Արժիլեն բացում է սյուրռեալիզմին նվիրված եզակի մի թանգարան: Քրիստին Արժիլեն, ում Դալին կատակով անվանում էր« ինֆանտա», շարունակում է հոր գործը: Լինելով ճանաչված գեղարվեստական քննադատ, նա ղեկավարում է Արժիլե պատկերասրահը` համագործակցելով Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ճապոնիայի և շատ այլ երկրների հայտնի թանգարանների հետ:


Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/culture/20110629/42482981.html


Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 646 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0