Շաբաթ, 03.12.2022, 00:06
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Դալիի նկարները` Երևանում (տեսանյութ)
00:44
Դալիի նկարները` Երևանում (տեսանյութ)
Орду
Հունիսի 8-ից Հայաստանի Ազգային Պատկերասրահում գործելու է «Դալին և սյուռեալիստները» տպագիր գրաֆիկայի բացառիկ ցուցահանդեսը: Լոս-Անջելեսի «Քրիստին Արժիլե» պատկերասրահից Երևան ցուցադրության է բերվել թվով 160 աշխատանք:

ՀՀ Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց.

«Դալիից բացի ցուցադրվում են նաև իր ընկերները, իսկ ամենակարևորը, որ համատեղ ցուցադրվում է նաև հայ սյուռեալիզմը, այսինքն ` այն հեղինակները, ովքեր ստեղծագործել են այս ոճում»:

Մասնագետները վկայում են , որ ցուցահանդեսը բացառիկ է , քանի որ վերջին 20 տարիների ընթացքում նման որակի ու մեծության արվեստագետ չի ներկայացվել Հայաստանում: Նրանց խոսքերով այս ցուցահանդեսով Հայաստանում մեկնարկում է սյուռեալիստական ամառը և սկիզբ դրվում մի շարք այլ միջոցառումների, որոնց ընթացքում լինելու են բազմաթիվ այլ ցուցահանդեսներ և նախաձեռնություններ`նվիրված հենց սյուռեալիզմին:

«Սյուռեալիզմը տալիս է անսպառ մտածելու հնարավորություն և ես կարծում եմ , որ սա այն եզակի ցուցահանդեսներից է, որտեղ մարդիկ կայցելեն ոչ մեկ անգամ: Այստեղ հայ արվեստագետների փայլուն մի շարք է ցուցադրված` Սերգեյ Փարաջանով,Երվանդ Քոչար, Արշիլ Գորկի, Մարտին Պետրոսյան , Ռուդոլֆ Խաչատրյան:Այս մարդիկ հեղինակավոր այս ներկայացուցիչներն են մի ուղղության` սյուռեալիզմի, որը իրականությունից դուրս է:Այստեղ համադրվում են երազն ու իրականությունը»,-նշեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Այսօրվանից մինչև հոկտեմբերի 10-ը մեր համաքաղաքացիների ու բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են սյուռեալիզմով, կարող են այցելել Հայաստանի Ազգային Պատկերասրահ և հիանալ Սալվադոր Դալիի 140 և 12 հայ հեղինակների 40 աշխատանքներով:
 

Աղբյուր`http://www.a1plus.am/am/culture/2011/07/7/dali





Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 887 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0