Հինգշաբթի, 25.04.2024, 19:50
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 6 » «Դարերի խորքից դեպի Տիեզերք». Նոր գիրք ամենատարբեր տարիքի և մասնագիտության մարդկանց համար
13:26
«Դարերի խորքից դեպի Տիեզերք». Նոր գիրք ամենատարբեր տարիքի և մասնագիտության մարդկանց համար
Դարերի խորքից դեպի Տիեզերք
Վերջերս Հայկական Աստղագիտական Ընկերությունը (ՀԱԸ) իր կայքում (http://www.aras.am/) հայտարարություն է տեղադրել այն մասին, որ Բյուրականի Աստղադիտարանի նախկին աշխատակից, ՀԱԸ անդամ, աստղագետ Ավետիք Գրիգորյանը հանրությանն է ներկայացրել իր հեղինակած հայերեն գիտահանրամատչելի գիրքը՝ «Դարերի խորքից դեպի Տիեզերք»:

Այն ծավալուն, դյուրընկալ, հետաքրքրաշարժ և նկարազարդ գիրք է, որը ներառում է գիտահանրամատչելի և ուսուցողական ինֆորմացիա այնպիսի բնագավառների մասին, որոնք մշտապես խորը հետաքրքրություն են առաջացնում ամենատարբեր տարիքի և մասնագիտության մարդկանց մոտ՝ օդագնացություն, ավիացիա, աստղագիտություն, տիեզերագնացություն և, ընդհանրապես, արտաերկրային, տիեզերական արտասովոր երևույթների ու առեղծվածների հետ առնչվող և ճանաչողության այսօրվա սահմանագծին հասնող տեղեկություններ: Մանկավարժական ճիշտ մոտեցումն ու շարադրանքի ոգևորիչ ընթացքն առանձնահատուկ որակ ու հմայք են հաղորդել գրքին:

Բացի այդ, շատ կարևոր է, որ հայ ընթերցողի համար վերջապես ասպարեզ է եկել խորապես հեղինակային գիտահանրամատչելի գիրք՝ գրված մասնագետի կողմից: Այն թարգմանություն չէ, կամ փոխառությունների հավաքածու: Հանրագիտարանային ցաքուցրիվ տեղեկությունների փոխարեն՝ գիրքը տալիս է խոր գիտելիքների հետևողական և ամբողջական համակարգ, աշխարհայացք Տիեզերքի և նրա ճանաչման գործում մարդու անցած ու դեռ անցնելիք ճանապարհի մասին: Կրթական մեծ նշանակությամբ այսօրինակ գիրք՝ գրված հայերենով և հայ հեղինակի կողմից, առաջին անգամ է մատուցվում հայաստանյան հասարակությանը:

Դա հոյակապ նվեր է մեր սովորողներին և, ընդհանրապես, հայ ընթերցողին: Սակայն, տպագրության համար պահանջվող գումարի չափը կարծես խոչընդոտում է դրա հովանավորումը մեկ հովանավորի կողմից: Գրքի տպագրությունն իրագործելի դարձնելու համար ստեղծվել է կայք (http://ayas.ar.am/), որը կոչված է գրքին ծանոթացնելուց բացի առաջ մղել դրա բաժանորդագրումը, ինչպես նաև մեկից ավելի հովանավորների ներգրավել այս ազգանվեր գործին, որի դեպքում արդեն յուրաքանչյուրը կարող է տրամադրել ավելի քիչ գումար՝ այնքան, որքան հարմար է գտնում: Երկու ուղղությամբ էլ արդեն առաջընթաց կա, քանի որ դրանք իրար խթանող պրոցեսներ են: Հուսանք, որ բաժանորդագրվողներն իրենց ակտիվությամբ կձևավորեն այն հասարակական պատվերը, որն այս գիրքը կհասցնի լույս ընծայման:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_25563.html

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 939 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0