Շաբաթ, 27.04.2024, 02:06
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 1 » «DED_005» ֆիլմի երևանյան նկարահանումներն այսօր կավարտվեն
14:57
«DED_005» ֆիլմի երևանյան նկարահանումներն այսօր կավարտվեն
Մհեր Մկրտչյան
«1ԼՈՒՐ»-ն արդեն գրել էր, որ նախորդ ամսից մեկնարկում է սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր՝ «DED_005» ֆիլմի նկարահանումները: Ասենք, որ ֆիլմի գլխավոր օպերատորնը Արտավազդ Խաչատուրյանն է: Ի դեպ, Կիկաբիձեն էլ առիթը բաց չէր թողնում, ու հաճախ կրկնում էր իր և Արտավազդ Խաչատուրյանի անչափ հարազատ ընկերության մասին:

Հիշեցնենք, որ ֆիլմում հանդես են գալիս հայ և ռուս դերասաններ Սերգեյ Շակուրովը, Վախթանգ Կիկաբիձեն, Թամարա Պետրոսյանը, Կոնստանտին Յուշկևիչը, Հրանտ Թոխատյանը, Սերգեյ Ստեպանչենկոն, Տատյանա Լուտաևան, Դմիտրի Մարյանովը և այլոք:

Լիլիթ Խաչատուրյանը, ով ֆիլմի Երևանյան հատվածի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է, ասում է, որ երևանյան նկարահանումներն այսօր կավարտվեն: «Ֆիլմի ստեղծագործական խումբն արդեն առավոտյան Վրաստանում է նկարահանումներ անցկացնելու, հետո էլ նրանք կգնան Ռուսաստան՝ շարունակելու նկարահանումները»,-ասում է Լիլիթ Խաչատուրյանը:

Հիշեցնենք, որ Ֆիլմի սյուժեն պտտվում է 70-ամյա թոշակառու Օլեգ Ստեպանովիչի՝ «քայլող ստի դետեկտորի»  (ով իր ողջ կյանքի ընթացքում լրտեսներ և դավաճաններ է բացահայտել) և նրա թոռան՝ Անդրեյի շուրջ։ Երբ ժամանակակից պապը խելագարվում է ձանձրույթից՝ Մոսկվայի այգիներում կարապներ կերակրելով, այդ ժամանակ  Երևանում  Անդրեյը ծանոթանում և սիրահարվում է հարևանուհուն՝ հմայիչ ուսանողուհի Աննային:


Աղբյուր`http://1lur.am/am/?p=39317

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 832 | Ավելացրեց: admin | Տեգեր: «DED_005», Մհեր Մկրտչյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0