Շաբաթ, 20.04.2024, 12:41
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 21 » Դերսիմում պատրաստվում են դիմավորել Մնձուրի փառատոնի համար ժամանող հայերին
16:39
Դերսիմում պատրաստվում են դիմավորել Մնձուրի փառատոնի համար ժամանող հայերին
Դերսիմ
Թուրքիայի Թունջելի նահանգում (Դերսիմ) 2000 թվականից կազմակերպվող Մնձուրի (Մունզուրի) բնության եւ մշակույթի փառատոնին այս տարի կմասնակցեն 100-ից ավել հայեր։

Firat գործակալության փոխանցմամբ՝  Ստամբուլում ստեղծված Դերսիմի հայերի միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեքինի նախաձեռնությամբ Դերսիմում իրականացվելիք Մնձուրի բնության եւ մշակույթի փառատոնին կմասնակցեն աշխարհով մեկ ցրված դերսիմցի հայեր։ Սպասվում է, որ փառատոնին կմասնակցեն 100-ից ավել հայեր աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում եւ Հայաստանից։

Հուլիսի վերջում տեղի ունենալիք փառատոնի մասնակից հայ հյուրերի կեցության համար ադեն սկսել են նախապատրաստությունները։ Հայ հյուրերի համար նախատեսված են այցելություններ հայկական եկեղեցիներ եւ պատմական այլ վայրեր։

Դերսիմցի հայերի միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը նշել է, թե իրենք ցանկանում են, որ այս փառատոնը նվիրված լինի Հրանտ Դինքին։ «Մենք 100 հյուր միայն Հայաստանից ենք ունենալու, չհաշված այլ երկրներից ժամանող հայերը։ Ես ցանկանում եմ առաջ գնալ եւ ասել, որ Դերսիմն ու Երեւանը պետք է եղբայր քաղաքներ դառնան»,-ասել է Միհրան Փրկիչ Գյուլթեքինը։

Նշենք, որ Դերսիմը կազմել է Հայոց պատմական Ծոփք նահանգի մի մասը։ Դերսիմը Թուրքիայի հանրապետության ստեղծումից հետո վերանվանվել է Թունջելի։ Դերսիմում ապրում են հիմնականում քըզըլբաշ ալեւիներ, որոնց կրոնի եւ ավանդությունների մեջ կան նաեւ հայկական եւ քրիստոնեական տարրեր։

Դերսիմում Մնձուր լեռը եւ համանուն գետը մեծ կարեւորություն ունեն դերսիմցիների համար։

1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված շատ հայեր պատսպարվել են Դերսիմում։ Իսկ արդեն 1937-1938 թվականներին թուրքական իշխանությունները կոտրած են սկսում Դերսիմում՝  ամբողջական գյուղեր ջնջելով երկրի երեսից։ Տարբեր տվյալներով՝ կոտորվել է մինչեւ 100 հազար դերսիմիցի։

Նշենք, որ հունիս 12-ի խորհրդարանական ընտրություններում Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Դերսիմում ջախջախիչ պարտություն է կրել՝ չկարողանալով այնտեղից  հանել նույնիսկ մեկ պատգամավոր։


Աղբյուր`http://news.am/arm/news/63944.html


Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 758 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0