Չորեքշաբթի, 24.04.2024, 00:10
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » “Дети Пикассо”
22:22
“Дети Пикассо”
Дети Пикассо
Ո՞ւր  է կորել ռոք-խումբը

Կարենն ու Գայան բացում  են  "Depeche Mode’’-ի համերգները

Մոտ երեք տարի է` ոչ մի նորություն չենք լսել "Дети Пикассо’’ խմբից: Մի քանի տարի առաջ երեւանյան ակումբներից մեկում տեղի ունեցած համերգի "համը” հայ երկրպագուների "բերաններում է մնացել”:). խումբն այլեւս ելույթ չի ունենում համատեղ կազմով: "Дети Пикассо’’ -ի հարվածային գործիքներ նվագող Բոգդան Բոբրովը Մոսկվայում է, Էլինան, Արփադը եւ մյուս անդամներն էլ տարբեր երկրներում են:

Ինչպես արդեն պատմել ենք , խմբի կիթառահար Կարեն Հարությունյանն իր ամառային հանգիստն անցկացնում է Երեւանում: Գառնի-Գեղարդ հայտնի այցելությունների ընդմիջմանը նա նաեւ համերգ տվեց, որին եւս անդրադարձել ենք: Այս ամենի հետ մեկտեղ, Կարենը նաեւ  հասցրել է զրուցել BRAVO.am-ի հետ: Հենց նրանից էլ փորձեցինք պարզել` ինչ են անում հիմա "Պիկասոյի երեխաները”:):

Պարզվում է, որ ոչ մի պաշտոնական բաժանում տեղի չի ունեցել, ուղղակի նախագիծը ժամանակավորապես սառեցվել է:  "Дети Пикассо’’ խմբի մասնակիցներ քույր եւ եղբայր Հարությունյանները` կիթառահար Կարենը եւ վոկալիստ Գայան, տեղափոխվել են Հունգարիա` հրավեր ստանալով 25-ամյա պատմություն ունեցող "MASFEL” հունգարական գործիքային հայտնի խմբից: Գայան ավելի շուտ է տեղափոխվել Հունգարիա եւ սկսել հանդես գալ այս խմբում, քիչ ուշ նրանց է միացել նաեւ Կարենը:

Պարզվել է` "MASFEL” խումբը սիրում է  "Дети Пикассо”-ի գործերը, իսկ "Дети Пикассо” -ն "MASFEL”-ի երկրպագու է, այնպես որ համերգների ծրագիրը խառն է:): Հիմա խումբն իր երգացանկում ունի հայկական ֆոլքի հիման վրա գրված երգեր, հնչում են նաեւ հունգարերեն ստեղծագործություններ, չնայած` հիմնականում խմբի գործերը գործիքային են:

"MASFEL” խմբի հետ համատեղ "Zuma” երգի հիման վրա Գայան ու Կարենը տեսահոլովակ ունեն: Հայկական այս երգի տեսահոլովակը երկար ժամանակ ցուցադրվել է հունգարական "MTV”-ով: Տեղական ալիքների հիթ-շքերթներում այն առաջին հորիզոնականում է եղել: Ի դեպ, տեսահոլովակը կարող եք դիտել նաեւ մեր կայքում:

Հիմա նրանք բացում են հայտնի այնպիսի խմբերի համերգները, ինչպիսիք են "Depeche Mode”-ն ու "Massive Attack’’-ը: Բայց Գայան ու Կարենը այս ամենի հետ մեկտեղ որոշել են իրականացնել իրենց երիտասարդական բոլոր երազանքներն ու հիմնադրել են նաեւ նոր` ”Watticanpunkballet” դուետը: Այս նախագիծը կարելի է նվագախումբ անվանել. դուետի շրջանակներում Գայան բացի վոկալային մասից, ստանձնել է  նաեւ հարվածային գործիքներ նվագելու առաքելությունը: Կարենը նվագում է կիթառ, հետո նրանք հերթով նվագում են ստեղնաշարային ու այլ գործիքներ: Համերգի ընթացքում փոխվում են հագուստները, երաժշտական գործիքները,  նույնիսկ` բեմի ձեւավորումը:  Ի դեպ, նորաստեղծ դուետը արդեն ութ երկրից հրավերներ է ստացել:

"Ուզում ենք հասկացնել մարդկանց, որ ռոքը չի պահանջում ինչ-որ հատուկ աքսեսուարներ, պարագաներ: Մարդու արտաքինը կապ չունի, մարդ պետք է հաճույք ստանա ռոքից, իսկապես վայելի այդ երաժշտությունը: Մենք շատ ենք սպասում փոփոխությունների, ուզում ենք, որ հայ հանդիսատեսը պատրաստ լինի ռոք-համերգի: Օրինակ` Գարիկ Պապոյանի հետ համագործակցությունը առաջին քայլերից էր:) ’’,-BRAVO.am-ին ասաց Կարենը:

Կարենի փոխանցմամբ` հնարավոր է նաեւ դուետով կամ "MASFEL” խմբով Երեւանում համերգներ ունենան:):

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/ եւ "Дети Пикассо”-ի արխիվից


Աղբյուր`http://www.bravo.am/news/%E2%80%9C%D0%B4%D0%B5%D1%82%D0%B8-%D0%BF%D0%B8%D0%BA%D0%B0%D1%81%D1%81%D0%BE%E2%80%9D/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 717 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0