Ուրբաթ, 29.03.2024, 19:39
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 20 » Դիարբեքիրի քաղաքապետին «Տիգրան Մեծ» ոսկե մեդալ է հանձնվել (ֆոտո)
13:29
Դիարբեքիրի քաղաքապետին «Տիգրան Մեծ» ոսկե մեդալ է հանձնվել (ֆոտո)
Արամ Աթեշյան
Պոլսո Հայոց փոխպատրիարք, արք Արամ Աթեշյանը Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին աջակցելու համար Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրին «Տիգրան Մեծ» ոսկե մեդալ է հանձնել:

Firat գործակալության փոխանցմամբ` Պոլսո Հայոց փոխպատրիարքի գլխավորությամբ Դիարբեքիր ժամանած մոտ 30 հայեր դեռեւս վերանորոգման մեջ գտնվող Սուրբ Կիրակոս եկեղեցում պատարագ են անցկացրել: Տարբեր երկրներից ժամանած հայերի մեջ է եղել նաեւ դիարբեքիրցի հայտնի գրող Մկրտիչ Մարկոսյանը, ում անունով արդեն փողոց կա Դիարբեքիրում:

Դիարբեքիր ժամանած հայ հյուրերն այցելել են քաղաքապետ Օսման Բայդեմիրին: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին աջակցելու համար Բայդեմիրին է հանձնվել «Տիգրան Մեծ» ոսկե մեդալը:

Շքանշանը մեծ ուրախությամբ ընդունած Օսման Բայդեմիրը նշել է, «Ես շատ զգացված եմ, որ այսօր այսպիսի պահ եմ ապրում եւ ցանկանում եմ կիսվել իմ զգացմունքներով:  Հավատում եմ, որ այս քաղաքը ձերն է, ասորիներին է, մահմեդականներին է եւ քրդերին է: Ցավոք, նախկինում այստեղ ապրած իմ հայ եւ ասորի եղբայրները մեծ ողբերգություն են ապրել: Մենք` այսօրվա սերունդը, այդ օրերի անխղճության հետ առերեսվում ենք եւ դատապարտում դրանք մեր խղճում»,-ասել է Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը:

Խոսքի վերջում Օսման Բայդեմիրը արք. Աթեշյանին է նվիրել Սուրբ Կիրակոս եկեղեցու պատկերով ապակե հուշանվեր:

Հայ հյուրերն ավելի ուշ այցելել են Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշին եւ նրան նույնպես հանձնել  «Տիգրան Մեծ» շքանշան` Սուրում հայկական մշակույթի պահպանման եւ վերականգնման համար:

Աբդուլլահ Դեմիրբաշը քաղաքի մուտքերի տեղադրված ցուցանակներում նաեւ հայերենով է գրել տվել «Բարի գալուստ»-ը, իսկ ամիսներ առաջ նա Դիարբեքիրում հայերեն եւ թուրքերեն տարբերակներով տպագրեց Հովհաննես Թումանյանի «Մի կաթլ մեղր» հեքիաթը:

Նշենք, որ Դիարբեքիրի քաղաքապետը մոտ մեկ ամիս առաջ հայ եւ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե անհրաժեշտ է Դիարբեքիրում եւս Հայոց ցեղասպանության հուշարձան կառուցել եւ պնդել, որ Թուրքիայի նախագահը պետ է ծաղիկներ դնի Ծիծեռնակաբերդում:


Աղբյուր`http://news.am/arm/news/63833.html

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 792 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0