Շաբաթ, 20.04.2024, 20:17
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Դիեգո Լերմանի ՙԱնտեսանելի աչքը՚ կպայքարի ՙՈսկե ծիրան՚ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի համար (տեսանյութ)
21:17
Դիեգո Լերմանի ՙԱնտեսանելի աչքը՚ կպայքարի ՙՈսկե ծիրան՚ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի համար (տեսանյութ)
Անտեսանելի աչքը
Դիեգո Լերմանի «Անտեսանելի աչքը» (Արգենտինա, Ֆրանսիա,  Իսպանիա) կպայքարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի համար:
 
Ինչպես հաղորդել է Հայաստանում Արգենտինայի դեսպանության մամուլի ծառայությունը, «Անտեսանելի աչքը» կներկայացնի ֆիլմի համահեղինակ Մարիա Մեյրան, ով Sundance / NHK International Filmmakers Awards մրցանակի դափնեկիր է: Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2010 թվականին Կաննի միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորների երկշաբաթյակ» ոչ պաշտոնական ծրագրի շրջանակում: Ֆիլմը պատմում է Բուենոս Այրեսի 1982-ի մարտի իրադարձությունների մասին, երբ Արգենտինայի մայրաքաղաքի փողոցներում ժողովուրդը մարտահրավեր է նետում ռազմական բռնապետությանը: Մարիա Տերեսան վարժուհի է Բուենոս Այրեսի ազգային վարժարանում, մի կառույց, որը կրթում է երկրի ապագա ընտրախավին: Նա 23 տարեկան է և ձգտում է ճշտապահ լինել: Պարոն Բիասուտտոն` ուսմասվարը, ի դեմս նրա անմիջապես տեսնում է այն ջանասեր աշխատակցուհուն, որին սպասել է, և սովորեցնում է, թե ինչպես զգոն, ուշադիր լինել այն ամենի հանդեպ, ինչըվրիպում է ուրիշների ուշադրությունից, այսինքն` դառնալ անտեսանելի աչք: Մարիա Տերեսան ամբողջովին նվիրվում է այս փոքր, փակ աշխարհի անողոք վերահսկման գործին` երևակայելով, որսալով, հետապնդելով:
 
Ֆիլմի պրոդյուսերներ են Նիկոլաս Ավրուխը և Դիեգո Լերմանը, օպերատորը` Ալվարո Գուտիերեսը: Ֆիլմում նկարահանվել են Խուլիետա Սիլբերբերգը, Օսմար Նունյեսը, Մարթա Լուբոսը, Գաբի Ֆերրերոն, Դիեգո Վեգեցցին, Պաբլո Սիգալը:
 
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կընթանա հուլիսի 10-17-ը:


Աղբյուր`http://www.arminfo.am/armenian/culture/article/30-06-2011/05-49-00





Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 581 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0