Ուրբաթ, 26.04.2024, 02:03
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 6 » Դոմինիկյան Հանրապետության դեսպանի հիացմունքը հայոց մշակույթի հանդեպ գալիս է մոր անունից՝ Արմենիա
12:53
Դոմինիկյան Հանրապետության դեսպանի հիացմունքը հայոց մշակույթի հանդեպ գալիս է մոր անունից՝ Արմենիա
Դոմինիկյան Հանրապետության դեսպան Խորխե Լուիս Պերես Ալվարադոն
Ռուսաստանում Դոմինիկյան Հանրապետության դեսպան Խորխե Լուիս Պերես Ալվարադոն ռուսական Ноев ковчег թերթին տված հարցազրույցում անչափ բարձր է գնահատել հայկական մշակույթը և հույս հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններ կհաստատվեն առևտրի, գիտության ու տեխնիկայի, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

Դեսպանը հայտնել է, որ Հայաստանի նկատմամբ իր հիացմունքը գալիս իր մորից, որի անունը Արմենիա Ալվարադո է։ Այդ համակրանքն ավելացնում են իր երկրում ապրող շուրջ 80 հայերը, որոնց շարքում ինքը լավ ընկերներ ունի։ Նա նշել է, որ իր լավագույն ընկերներից է Դոմինիկյան Հանրապետության տնտեսության մեջ մեծ ներդրում ունեցող Ավո Ուվեզյանը, ինչպես նաև Cigar Clan-ի տնօրեն Արտաշես Շիրիկյանը։

«Ես շատ կցանկանայի հայերեն սովորել, որպեսզի կարողանայի կարդալ ամբողջ աշխարհում ճանաչված այնպիսի գրողների ստեղծագործություններ, ինչպիսիք են Խաչատուր Աբովյանը, Միքայել Նալբանդյանը, Ղազարոս Աղայանը։ Ես կցանկանայի ավելի մոտիկից զգալ Հովհաննես Այվազովսկու, Արշիլ Գորկու, Թորոս Ռոսլինի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի արվեստը, ինչպես նաև Հայաստանի նոր արժեքները»,- ասել է դեսպանը։

Նա նաև ցանկություն է հայտնել «սեփական աչքերով տեսնել Արարատ լեռը» և Հայաստանը։ «Ես գիտեմ, որ Երևանը շատ հյուրընկալ քաղաք է՝ արդյունաբերության, առևտրի և մշակույթի կենտրոն։ Գալով այնտեղ՝ ես կցանկանայի տեսնել Էրեբունին, Կապույտ մզկիթը, լինել Սևանում, մի խոսքով, տեսնել Հայաստանն իր բոլոր տաճարներով, եկեղեցիներով և վանքերով։ Եվ անխոս, ես կցանկանայի համտեսել հայկական ազգային խոհանոցի ուտեստները, լսել հայկական ժողովրդական երգեր, վայելել հին և նոր ընկերների ընկերակցությունը»,- ասել է նա։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/05/ambassador/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 528 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0