Հինգշաբթի, 25.04.2024, 17:50
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 29 » «Դուք այս երկրի տերերն եք, իսկ մենք այս երկրի պահակները». Վանի քաղաքապետ
12:45
«Դուք այս երկրի տերերն եք, իսկ մենք այս երկրի պահակները». Վանի քաղաքապետ
համերգ
Հուլիսի 21-22-ը Վանում, մշակութային փառատոնի և ուխտագնացության շրջանակներում, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի հովանավորությամբ, ներկա է եղել նաև «Ակունք» անսամբլը: Հայկական խմբից բացի, ելույթ են ունեցել նաև 60 այլ խմբեր:

Հրավերը ստացվել էր Վանի քաղաքապետ Բեքիր Կոյայից: Օրակարգում եղել է շքերթ-քայլերթ, համերգ Աղթամարում, և փառատոնի փակումը, որը ինչ-ինչ պատճառներով կյանքի չի կոչվել:

Արագած Ախոյանը եղել է իր մորական պապի՝ Գոմսեցի Խաչոյի տանը, որտեղ քրդեր են ապրում և սրբի մասունքի պես պահպանել են 1.3 մետրանոց խաչքարը:

Ինչպես նշեցին «Ակունք» համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանը և ազգագրական երգերի կատարող Սարգիս Բաղդասարյանը, շքերթի շրջանակներում հայկական խումբը իշխանական տարազներով, Վանին նվիրված երգերով շրջել են Վանի փողոցներով, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել տեղացիների մեջ, որոնք ծափողջույններով են ընդունել հայերին՝ փողոցը զիջելով հայկական պատվիրակությանը:

Աղթամարում հայկական պատվիրակությանը դիմավորել է Վանի քաղաքապետ Բեքիր Կոյան, տեղեկացել՝ ինչի կարիք ունեն՝ առաջարկելով միասին գնալ եկեղեցի։ Հետո արդեն թեյի սեղանի շուրջ շարունակվել է զրույցը՝ հայկական «Ակունք» խմբի երգ ու պարի ուղեկցությամբ:

Հետաքրքիր է զրույցում Վանի քաղաքապետի արտաբերած հետևյալ նախադասությունը, որը մեզ փոխանցեց Արագած Ախոյանը. «Դուք այս երկրի տերերն եք, իսկ մենք այս երկրի պահակները: Մենք սրբորեն կպահպանենք այս երկրի պատմական ժառանգությունը մինչև մշտական վերադարձը»:

Թեյի սեղանի շուրջ ջերմ հանդիպումը հայկական կողմը ստիպված է եղել ընդհատել այն պատճառով, որ կենտրոնական հրապարակում ժամը 20:00-ին համերգ է նախատեսված եղել: Բայց երբ մերոնք եկել են այնտեղ, մեռյալ վիճակ է եղել, քանի որ կազմակերպիչները ձերբակալված են եղել: Տեսնելով, որ քրդերի ու թուրքերի միջև լարում է սկսվում, հայկական կողմը շտապել է հյուրանոց:

Արագած Ախոյանը այդ միջադեպը բացատրեց նրանով, որ քրդերը ցանկացած առիթ, այդ թվում՝ մշակութային միջոցառումը, փորձում են վերածել հանրահավաքի: Այսինքն՝ քաղաքականացնում են, հետևաբար միջոցառման փակումը նման հանգուցալուծում է ստացել:

Ի դեպ, Արագած Ախոյանը նշեց, որ շատ վատ էր Վարագավանքի վիճակը, սակայն տեղի ԱԺ պատգամավորները և քաղաքապետը առաջարկել են մյուս անգամ մեքենայով շրջել և հայտնել են, որ ցանկացած վերանորգման աշխատանք համապատասխան ցուցումից հետո պատարաստակամ են կյանքի կոչել: Նրանք առաջարկել են ստեղծել նաև հայ-քրդական մշակութային կենտրոն, ինչը, Արագած Ախոյանի խոսքերով, դեռ պետք է քննարկվի:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_27989.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 831 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ակունք, Սարգիս Ալավերդյան, Թուրքիա, Արագած Ախոյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0