Շաբաթ, 20.04.2024, 14:05
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » «Դուք եք այն կրակները, որ պետք է ձեր շուրջը հայկական հրդեհ ստեղծեք». Հրանուշ Հակոբյան
15:20
«Դուք եք այն կրակները, որ պետք է ձեր շուրջը հայկական հրդեհ ստեղծեք». Հրանուշ Հակոբյան
Հրանուշ Հակոբյան
Օգոստոսի 2-ին մեկնարկեց Սփյուռքի նախարարության ծրագրերից հերթականը՝ «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցը»։ Սփյուռքահայ համայնքներում ակտիվ հայապահպան գործունեություն ծավալող 25 երիտասարդներ ծրագրի շրջանակներում կմասնակցեն երկշաբաթյա դասընթացների, կլսեն դասախոսություններ Հայաստանի պետական կառավարման համակարգի, երկրի ներքին և արտաքին քաղաքականության առանձնահատկությունների, մշակույթի մասին։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց համահայկական ծրագրերի վարչության ղեկավար Ատոմ Մխիթարյանը, ծրագրի նպատակն է նոր համագործակցությունների կապեր ստեղծել Հայաստանի և Սփյուռքի միջև։

Մասնակիցների ընտրությունը կատարելիս կազմակերպիչները փորձել են ապահովել մասնակիցների աշխարհագրական բազմազանությունը և համաչափ բաշխված գենդերային կազմը։

Այսօր բացման արարողությանը մասնակցեց նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Նախարարը շնորհակալություն հայտնեց ծրագրի առաջին մասնակիցներին և նշեց, որ նրանցից է կախված ծրագրի հաջողությունն ու հետագա շարունակությունը։

Հ.Հակոբյանը հիշեցրեց, որ այս տարին նախարարությունը հայտարարել է երիտասարդության տարի։

«Մեր չորս առաքելություններից մեկը Սփյուռքի ներուժի ռեալիզացմանն աջակելն է։ Իսկ Սփյուռքի ներուժը նախ և առաջ երիտասարդների մեջ է։ Դուք եք այն փոքրիկ կրակները, որ պետք է ձեր շուրջ հրդեհ ստեղծեք. հայկական աշխարհ ստեղծեք։ Այս դպրոցով երեք խնդիր ենք լուծում. դուք կկապվեք հայրենիքի հետ, Հայաստանի կազմակերպությունների հետ կհամագործակցեք, ինչպես նաև իրար հետ՝ Սփյուռք-Սփյուռք կապեր կստեղծեք։ Ձեզ մաղթում եմ պետականաշինության գործում ձեր ներդրումը ունենալու ցանկություն ու իրականացում»,- մասնակիցներին ողջունեց Հրանուշ Հակոբյանը։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_politics_28591.html

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 632 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հրանուշ Հակոբյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0