Ուրբաթ, 26.04.2024, 08:53
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » «Դուք սփյուռքում մատ եք մնացել, մինչև չբռունցքվեք, տեղ չեք հասնի»
21:14
«Դուք սփյուռքում մատ եք մնացել, մինչև չբռունցքվեք, տեղ չեք հասնի»
Ասատուր Կյուզելյան
«Ցավոք սրտի, մեր աչքի առջև այսօր սփյուռքը նահանջ է ապրում, և այսպիսի մարդկանց պակասն է, որ մենք զգում ենք: Ես միշտ նրա մասին ասում եմ `«մեծ նավ՝ փոքր օվկիանոսում»:

Այպես բնութագրեց արվեստագետ, հրապարակախոս Կարինե Հակոբյանն Ասատուր Կյուզելյանին: Վերջինս սփյուռքահայ գրող և լրագրող, հասարակական գործիչ է: Հակոբյանի կարծիքով` մեր ամենամեծ խնդիրն անմիասնականությունն է, և այն հսկա ուժը, որ կա Հայաստանում և սփյուռքում, համախմբվելու դեպքում կհաղթանակի:

«Ստեղծենք համահայկական կենտրոնական մեծ ուժ, թող բոլորը նստեն մեկ սեղանի շուրջ և ասեն` մենք հիմա վիճելի հարցերը զանազանում ենք անվիճելի հարցերից: Այնուհետև համախմբվենք անվիճելի հարցերի շուրջ: Հիմա անկախ Հայաստան ունենք, մտածենք որպես պետականություն ունեցող ժողովրդի զավակ»,- ասաց Կյուզելյանը:

Հիշելով իր հանդիպումը Հովհաննես Շիրազի հետ` նա մեջբերեց բանաստեղծի` իրեն ուղղված խոսքը. «Դուք սփյուռքում մատ եք մնացել, մինչև չբռունցքվեք, տեղ չեք հասնի»:

«Այս պատգամը ես հիմա տալիս եմ ձեզ»,- ասաց Կյուզելյանը:

Հանդիպման ժամանակ Կյուզելյանը ներկայացրեց նաև իր վերջին գիրքը` «Թերթելով մամուլը»: Այն ներկայացնում է Կյուզելյանի 50 տարիների լրագրողական նոթերը, թղթակցությունները տարբեր թերթերի հետ, հոդվածները, հարցազրույցները և այլն:

Կյուզելյանը նշեց, որ իր հաջորդ գիրքը լինելու է մեծերի`Սևակ, Շիրազ, Խաչատրյան և մյուսների հետ եղած նամակագրությունները: Միայն Վազգեն կաթողիկոսի մասին նա ունի մոտ 300 էջանոց հուշեր:

Խոսելով գրականության խնդիրների մասին՝ Կյուզելյանը նկատեց, որ սովետական շրջանի հետ համեմատած, երբ կային իսկապես մեծ ու տաղանդավոր գրողներ, այսօր նման մարդիկ չկան: Ըստ Կյուզելյանի՝ հիմնական պատճառը տնտեսական վատ վիճակն է. «Մարդը գիշերն իր ընտանեկան հոգսի մասին մտածի՞, թե՞ լուրջ կերպով գրականությանը հետևի: Երբ մեկի միտքը մտահոգ է, նա չի կարող ստեղծագործել»:

Նրա կարծիքով` արժեքվոր գրական գործ ստեղծելու համար անհրաժեշտ են ներշնչող, ուղորդող մարդիկ, ովքեր այսօր չկան:


Աղբյուր`http://hetq.am/arm/news/2771/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 652 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0