Հինգշաբթի, 25.04.2024, 17:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 10 » «Էդիտ պրինտ»-ի հրատարակումները մեծապես հետաքրքրեցին մոսկվահայ երիտասարդներին
16:58
«Էդիտ պրինտ»-ի հրատարակումները մեծապես հետաքրքրեցին մոսկվահայ երիտասարդներին
 «Էդիտ պրինտ»-ի հրատարակումները մեծապես հետաքրքրեցին մոսկվահայ երիտասարդներին
«Էդիտ պրինտ» հրատարակչության համանուն գրախանութն այսօր հյուրընկալել էր Մոսկվայից ժամանած «Մենք» հայ երիտասարդական ստեղծագործական խմբին, որի նպատակը հայ մշակույթի ուսումնասիրումն է եւ տարածումը: Հանդիպմանը ներկա Իրմա Սաֆրազբեկյանը` Հովհաննես Թումանյանի թոռնուհին, եւ «Էդիտ պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը երիտասարդներին ներկայացրին «Էդիտ պրինտ»-ի՝ հիմնականում հայ գրողների գործերի հրատարակումները: Ներակայացված գրքերում նորություն էին Իրմա Սաֆրազբեկյանի հեղինակությամբ Թումանյանի ընտանիքի, նամակների եւ կյանքի մասին «Էդիտ պրինտ»-ի հրատարակած գրքերը:

Երիտասարդները մանրամասն ծանոթացան «Էդիտ պրինտ» գրախանութում ներկայացված գրականությանը: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում 20-ամյա Արան նշեց, որ իրեն հետաքրքրեց «Էդիտ պրինտ»-ի կողմից ներկայացված Տերյանի ստեղծագործությունների ժողովածուն, որտեղ կան նաեւ նրա գործերի հիման վրա գրված երգերի նոտաները: «Այս անգամ Հայաստանից գնալիս ավելի շատ գրքեր կտանենք մեզ հետ»,- նշեց «Մենք»-ի անդամ Աննա Հովասափյանը:

Հայ գրականություն եւս մեկ անգամ ուսումնասիրելու «Էդիտ պրինտ» ընձեռած հնարավորությունը հայրենասեր երիտասարդներին ավելի ոգեւորեց. «Մեր հմուտ ղեկավար Աննա Գիվարգիզյանի ոգեւորիչ ոգով շարունակելու ենք հայ մշակույթի ուսումնասիրումն եւ տարածումը օտար ազգերի մեջ»,- հավասիացրեց խմբի անդամ Ռուզաննա Հովհաննիսյանը:

Նշենք, որ «Մենք» հայ երիտասարդական ստեղծագործական խումբը հիմնադրվել է Մոսկվայում 2010թ.-ի աշնանը: 2011թ-ի ձմռանը խումբը նկարահանել է «Մաշտոց» ֆիլմը Պարույր Սեւակի «Եվ Այր մի՝ Մաշտոց անուն» ստեծագործության հիման վրա, որից հետ նաեւ «Եղիշե Չարենց «Տաղարան»» ուսումնական ֆիլմը:


Աղբյուր`http://nt.am/newsday.php?p=0&c=0&t=0&r=0&year=2011&month=08&day=09&shownews=1050327&LangID=4#1050327

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 784 | Ավելացրեց: admin | Տեգեր: Էդիտ պրինտ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0