Ուրբաթ, 26.04.2024, 10:36
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 11 » Էմմին ԱՄՆ-ում կմասնակցի Boom-Boom-ի պատվին գեղեցկության սրահի բացմանը
12:33
Էմմին ԱՄՆ-ում կմասնակցի Boom-Boom-ի պատվին գեղեցկության սրահի բացմանը
 Էմմի
Յուրմալայից անմիջապես հետո վերադարձանք և ձեռնամուխ եղանք Հանրային հեռուստաընկերության նոր նախագծին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգչուհի Էմմի Բեջանյանը, ով նախօրեին ամենաջերմ տպավորություններով վերադարձել է Վրաստանից:

«Վրաստան մեկնելու այցելության հիմնական պատճառը սեպտեմբերից Հանրային հեռուստաընկերության եթերով եթեր հեռարձակվելիք «Երկու աստղ» նախագիծն է, որի շրջանակում Հայաստանի արտիստները ելույթ կունենան Վրաստանի հայտնի երգիչների հետ»,- նշեց երգչուհին՝ հավելելով, ով մի քանի հայ եևրգիչների հետ գնացել էր Վրաստան՝ «ծանոթանանք մեր զույգերի հետ, քննարկելու մեր երգացանկը, հասկանալու՝ ով ում հետ է ելույթ ունենալու»

Նրա խոսքով՝ լինելու է ուրախ նախագիծ, որը հնարավորություն կտա «ծանոթանալ հարևան երկրի երգիչների հետ, հասկանալ նրանց մտածելակերպն ու երաժշտական ճաշակը։

«Դեռ մանկուց գիտեմ, որ Վրաստանը շատ բարձր երաժշտական ճաշակ ունի ու համոզված եմ, որ երաժշտական այս փոխանակումը, իմացությունների փոխանակումը բոլորիս համար էլ կարևոր իրադարձություն կլինի»,- ավելացրեց երգչուհին՝ ընդգծելով, որ երգիչների ընտրությունը կատարվում է ըստ զույգերի ոճի, ելույթների, ունակությունների ու հնարավորությունների:

«Իմ զույգին ընտրելիս հաշվի եմ առել, թե ինչ դիապազոն ունի, որ նույն երգը կարողանանք հավասարաչափ պրոֆեսիեոնալ կատարել: Այս անգամ լինելու են միայն երգիչներ: Եթե այստեղի «Երկու աստղում» երգիչ-չերգիչ կար, ապա այս անգամ այդպես չէ»,- ընդգծեց Էմմին՝ հավելելով, որ երկու հանրային ալիքները անում են ամեն բան, որ արտիստները միմյանց ավելի լավ ճանաչեն:

Նոր նախագիծը հեռարձակվելու է երկու երկրներում, բայց ձայնագրությունները, նկարահանումները կատարվելու են Հայաստանում:

Բացի Էմմից՝ նախագծին կմասնակցեն նաև երգիչներ Մհերը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սոնա Շահգելդյանը, Անդրեն, Արամեն:

Խոսելով իր առաջիկա պլաններից՝ Էմմին տեղեկացրեց, որ շուտով կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու «Եվրատեսիլում» իր երգի պատվին Բևեռլի Հիլզում բացված Boom-Boom գեղեցկության սրահի պաշտոնական բացմանը ու անմիջապես կվերադառնա՝ ավարտին հասցնելու Վրաստան ուղևորության պատճառով կիսատ մնացած աշխատանքները:

«Ունեմ պրոյեկտ ԴերՀովայի, Ապրիկոտայի հետ»,- ասաց երգչուհին՝ ուրախությամբ նշելով, որ Գերմանիայից վերադարձել է իր Good bye երգի նոր ձայնագրությամբ, որի իրավունքները պատկանում են գերմանական Universal ընկերությանը:

«Դա երևի թե վերջին մի քանի ամսվա կարևոր ձեռքբերումներից էր»,- նկատեց երգչուհին՝ իր երկրպագուներին կոչ անելով հաճախ այցելել իր Emmy.am բլոգը, որտեղ կտեղեկանան իր բոլոր նախագծերի մասին, կտեսնեն իր նոր լուսանկարները:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_29633.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 687 | Ավելացրեց: admin | Տեգեր: Էմմի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0