Ուրբաթ, 26.04.2024, 17:45
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 13 » Էմպատիա և իմպրովիզացիա. առաջադեմն ու հետադեմը Հայաստանի քաղաքական դաշտում
13:10
Էմպատիա և իմպրովիզացիա. առաջադեմն ու հետադեմը Հայաստանի քաղաքական դաշտում
Էմպատիա և իմպրովիզացիա
Հուլիսի 9-ին կայացած «Փոքր խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի հերթական նիստի ընթացքում մշակութաբան Վարդան Ջալոյանն իր «Ո՞րն է պատմության սուբյեկտը» զեկույցում նկարագրել է, թե ինչպես Նոր Ժամանակներում Եվրոպայում ձևավորվել է մարդկային մի տեսակ, որը «դարձել է պատմության հաղթական սուբյեկտը, Նոր մարդը, ում հաջողվել է միավորել աշխարհը ընդհանուր, եվրոպական քաղաքակրթության ներքո:

Ըստ Ջալոյանի` այդ սուբյեկտը օժտված էր երկու կարևորագույն հատկություններով՝ տիրապետում էր էմպատիայի՝ իրեն ուրիշի տեղ դնելու, և իմպրովիզացիայի արվեստին:

Խոսելով էմպատիայի մասին` մշակութաբանը նշել է, որ միայն համատարած գրավոր մշակույթն է զարգացնում նշաններին տիրապետելու ունակությունը, թույլ է տալիս պատկերացնել ցանկացած մարդկային շփում իբրև շատ որոշակի նշանների փոխանցման ընթացք, թույլ է տալիս նշանների միջոցով «վերարտադրել» դիմացինի պատկերացումները ու զգացմունքները; Բանավոր մշակույթը ընդունակ չէ պատկերացնել ուրիշին:

Որպես օրինակ զեկուցողը բերել է հայ ավանդական քնարերգությունը, որտեղ հեղինակը, սուբյեկտը միշտ բավարարվում է միայն ինքնանկարագրությամբ` «ես սիրեցի, տառապեցի, սարն ու ձորն ընկա», առանց փորձելու պատկերացնել՝ իսկ ի՞նչ է զգում, կամ անում նա, ում «սիրեցի»: Էմպատիայի միջոցով՝ եվրոպացիները գաղութացրեցին բոլոր այլ մշակույթները ոչ այնքան զենքի ուժով, որքան կարողանալով ներթափանցել, իսկ այնուհետ՝ նաև մարմնավորել, կերպարանավորել այլ մշակույթների ներկայացուցիչների իղձերն ու իդեալները, ինչը շարունակվում է մինչև հիմա:

Այստեղ առանցքային էր իմպրովիզացիայի ռազմավարությունը, այսինքն՝ ունակություն մտավարժանքի միջոցով լինել միշտ պատրաստ, զանազան փոփոխվող հանգամանքներում կարողանալ վայրկենապես ընկալել դրանց ուրույն իմաստները և դրանց հարմարվելու միջոցով՝ հաստատաել սեփական կամքն ու պատկերացումը:

Զեկուցողի կարծիքով` հայ իրականությունում նոր տիպի մարդուն հայտնաբերել կամ կերտել փորձում էր Րաֆֆին`գտնելով, որ իմպրովիզացիայով օժտված մարդիկ կարող են հիմք լինեն հասարակության արդիականացմանը: Եվ այդ ժամանակներից լուսավորչական հայ գրականության հիմնական թեման հենց դա էր՝ առաջադեմ խաբեբայություն և հետադիմական խաբեբայություն: Առաջադեմը, ըստ Ջալոյանի, նա է, որ ձգտում է երեևակայել, և ոչ թե նմանվել, ստեղծել էմպատիայի և իմպրովիզացիայի վրա հիմնված քաղաքականություն, ներգրավել մինչ-քաղաքական, ագրարային մտածողություն ունեցող մարդկանց քաղաքականության մեջ, ինչը, մասնավորապես, և անում է ամեն մի ճշմարիտ ընդդիմություն: Իսկ հետադիմականը, որը, օրինակ, այսօրվա Հայաստանում իրականացնում է Հանրապետական կուսակցությունը՝ դա հիմնվելն է մինչ-քաղաքական մտածողություն ունեցող մարդկանց վրա` նրանց ձգտելով պահել այդ վիճակում, գաղութացնել, ստիպել նրանց զգակ բնիկ, որի ցանկություններն ու իդեալները իրակացնում է ուրիշը, էլիտան:

«Բնիկական» մտածողությունը ձգտում է առավելագույնս զարգացնել ու ներկայացնել իր սեփական ինքնությունը /ազգայնականության հիմնական մեթոդ/, իսկ ժամանակակից մտածողությունը, ընդհակառակը, պատկերել ու կոմունիկացիայի մեջ մտնել ուրիշի ինքնության հետ:

Հրապարակախոս Արա Նեդոլյանը հավելել է, որ իմրովիզացիայի ու ըմպատիայի մշակույթը իր ծագումով հունական է, ինչի վկայությունն են՝ պլատոնական դիալոգն ու թատրոնը, իբրև ուրիշին պատկերացնելու մեթոդներ: Իսկ ժամանակակից աշխարհում այդ գաղափարները արտահայտում է մտագործունեության մեթոդաբանությունը, որը պահանջում է խաղի ընթացքում սպառել բոլոր նախապես եղած ինքնությունները, «դիրքերը», որպեսզի հնաչավոր դառնա «կրեացիան», որը նույնն է, ինչ իմպրովիազցիան: Քանի դեռ կան կայուն ինքնություններ՝ խոսքը կարող է գնալ միայն ինտերպրետացիայի, եղածի կրկնությունների, կամ նմանակումների մասին, և միայն ինքնությունները սպառվելուց հետո հնարավոր է դառնում ստեղծաբանությունը:

Վարդան Ջալոյանն ավելացրել է, որ հունական դեմոկրատիան՝ դա հենց այդպիսի սպառված ինքությունների հասարակարգ է, երբ ամեն մեկը կարողանում է պատկերել ուրիշին և կարող է ինքը դառնալ քաղաքականության սուբյեկտ:

Տեքստը տրամադրեց Արա Նեդոլյանը


Աղբյուր`http://www.epress.am/2011/07/13/%D5%A7%D5%B4%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AB%D5%A1-%D6%87-%D5%AB%D5%B4%D5%BA%D6%80%D5%B8%D5%BE%D5%AB%D5%A6%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D5%A4%D5%A5%D5%B4%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%B0.html

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 714 | Ավելացրեց: admin | Տեգեր: նիստ, Փոքր խորհուրդ» հասարակական-քաղաքակա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0