Երեքշաբթի, 06.12.2022, 15:42
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 12 » Էրիկ
13:23
Էրիկ
 Էրիկ
"Ռուսաստանում հաստատվելու ծրագրեր ունեմ”

Յուրմալայում կայացած  "Նոր ալիք-2011” փոփ-երաժշտության միջազգային մրցույթի "Հանդիսատեսի համակրանքն” արդեն մեկ շաբաթ է` հայաստանցիներից է շնորհավորանքներ ընդունում  : Էրիկը BRAVO.am-ի հետ կիսվել է մրցույթից իր տպավորություններով, պատմել է իր ապրումների ու հետագա քայլերի մասին:

"Ինչպես գիտեք, ինձ համար շատ դժվար էր այնտեղ հասնելը: Անընդհատ ինչ-որ խնդիրներ էին լինում, բայց, վերջապես, հասա, եւ,  որ ամենակարեւորն է,  հասա ուզածիս. այնպես արեցի, որ մարդիկ հետաքրքրվեն ինձնով:): Գիտեի, որ Հայաստանի նախորդ տարվա հաղթանակից հետո մի քիչ բարդ է լինելու, բայց ինձ պետք էր հետք թողնել, ինչը հետագա համագործակցության ու ստեղծագործական գործունեության նոր ուղիներ է բացելու”,- նշեց երգիչը:

2011-ի "Նոր ալիք”-ի Հայաստանի ներկայացուցչի համար "Հանդիսատեսի համակրանք” մրցանակին արժանանալն ավելին է, քան հաղթող դառնալը. "Հաղթողին ընտրում ու գնահատում է ընդամենը 11 մարդ: Առաջին տեղը գրաված մասնակցին հանդիսատեսը կարող է մոռանալ, իսկ իր ընտրյալին` ոչ: Անգամ ժյուրիի այն անդամները, ովքեր ինձ ցածր են գնահատել, մոտեցել են ու ասել` ես եմ հաղթողը”:

Էրիկին մրցույթին մասնակցության հայտ ներկայացնելու խորհուրդ առաջինը Մհերն է տվել  ու համոզել, Սոնա Շահգելդյանն էլ իր հորդորներով անմասն չի մնացել, իսկ մինչ այդ` շատ շուտ, Էրիկին "Նոր ալիք”-ի բեմում պատկերացրել է Նադեժդա Սարգսյանը. "Բայց ես ասում էի` դեռ պատրաստ չեմ: Այս անգամ մտածեցի, որ պետք  է գնամ ոչ թե հաղթանակի, այլ հանդիսատեսի համակրանքի, նոր ծանոթություններ ձեռք բերելու համար. մեր երկիրը փոքր է, պետք է ընդլայնել գործունեության շրջանակը”:

Էրիկը ռուսաստանյան բեմում ելույթ ունենալու եւ "ARC” ընկերության նախագծերին մասնակցելու առաջարկներ արդեն իսկ ունի: Պետք է ռեպերտուարում ռուսական երգերի քանակն ավելացնի: Մրցույթի շրջանակներում երգիչը հասցրել է նաեւ մտերմանալ մասնակիցների հետ."Շատ հեշտ էր "Н.А. О. М. И.” խմբի աղջիկների հետ, մենք միմյանց լավ էինք հասկանում, միգուցե հետագայում լավ համագործակցություն ունենանք: Հաղթողի` ամերիկացի  Ջեյդեն Ֆելդերի հետ էլ եմ մտերմացել, դուետով հանդես գալու մասին խոսակցություն ենք ունեցել: Ծրագրեր շատ կան, մնում է կապը պահպանել ու դրանք իրագործել: Հովանավոր ունենալու դեպքում շատ կուզեմ Երեւանում  համերգ կազմակերպել ու  միասին հանդես գալու առաջարկով Հայաստան  հրավիրել "Նոր ալիք-2011” -ի   ընկերներիս”:

Երգիչը պատմում է նաեւ, որ Յուրմալայում մինչ հյուրանոցից հասնում էր դահլիճ, ճանապարհին իրեն դիմավորում էին "հայկական դրոշներով օտարերկրացիներ, տարբեր հուշանվերներ տալիս, լուսանկարվում ու բրավոներով(BRAVO.am:)) ճանապարհում”:

Սոսո Պավլիաշվիլին ու Գարիկ Մարտիրոսյանը կենաց են խմել

"Սոսո Պավլիաշվիլին ինձ Աստծո տված երգիչ անվանեց, ասաց, որ Գարիկ Մարտիրոսյանի հետ քեֆ են արել ու հատուկ իմ կենացը խմել”,- պատմեց երգիչը:

Էրիկին ոգեւորել է Հայաստանից իրեն աջակցելու եկածների եւ տեղի հայերի համախմբվածությունն ու նվիրվածությունը: Երգիչը չի պատկերացրել, որ մարդիկ կարող են իրենց գրպանից գումար ծախսել ու գալ իրեն հոգեպես աջակցելու. "Սոֆի Մխեյանն ու Նազենի Հովհաննիսյանն իրենց միջոցներով էին եկել, նրանց տեսնելով` անակնկալի եկանք: Շատ հաճելի էր, բոլորն էլ ինձ օգնեցին իրենց խորհուրդներով ու ներկայությամբ, ինչի համար էլ նման արդյունք ունեցանք: Լինելով մրցույթի նախորդ տարիների մասնակիցներ` ինձ շատ օգնեցին Էմկան, Մհերը, Սոնա Շահգելդյանը: Էմմին չէր թողնում շատ խոսեի` "Էրիկ, ձայնդ խնայիր, Էրիկ` սուս:)”: Մեր ադմինիստրատորը` Իրինա Վարդանյանը, Ստելլա Խաչանյանցն ու իր ամուսինը` Գրիշա Չիլինգարյանը, ապրել են,  ուրախացել ինձ համար հնչած ծափերով ”: Էրիկով հպարտացել է նաեւ Ֆիլիպ Կիրկորովը, ով, ինչպես երգիչն է նշում, իր սրտացավ վերաբերմունքով ապացուցել է, որ անտարբեր չի հայերի հանդեպ:

Լարա Ֆաբիանի ու Էրիկի սերը:)

"Նոր ալիք-2011” փոփ-երաժշտության միջազգային մրցույթի մասնակիցներին ողջունելու եկած Լարա Ֆաբիանը հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի ներկայացուցչին: Էրիկի փոխանցմամբ` երգչուհին հետեւյալն է ասել իրեն. "Դու ինձ համար ամենալավն ես, ես քեզ շատ եմ սիրում:)”:

Երգչի խոսքերով` իրեն  հատուկ  վերաբերմունքի է արժանացրել նաեւ Վլադիմիր Վինոկուրը. "Միակ մարդը, ում մոտեցել  է Վինոկուրը, ես էի: Մի քանի անգամ մոտեցավ   ինձ, ասաց, որ հիացած է ինձնով, որ ես շատ լավ եմ երգում եւ պետք է, անպայման, Մոսկվա գնամ: Ինձ տվեց իր այցեքարտը, հաջողության "մանեթը” եւ ասաց. "Սա թող քեզ հաջողություն բերի”: Իսկապես, այն հաջողություն բերող էր:): Ծնված օրից հեռուստացույցով տեսնել մարդկանց, մեծանալ նրանց հումորի կամ երգերի ուղեկցությամբ, մի օր էլ նրանցից լսել, որ իրենց կյանքում տեղ ունեմ, մեծ երջանկություն է ինձ համար”:

Մրցույթի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինը մանկական "Նոր ալիքի 2011 ”-ին պարտադիր է համարել Էրիկի մասնակցությունը, մինչդեռ մրցույթին չի հրավիրել հաղթողին` Ջեյդեն Ֆելդերին:

Առաջինը Հայկոն  է շնորհավորել

Հայաստան ժամանելուց հետո առաջին մարդն, ով շնորհավորել է Էրիկին, Հայկոն է եղել. "Նարեկ Բավեյանն ու Վարդան Բադալյանն էլ են շնորհավորել, Մարտին Միրզոյանը, ում հետ կիսում եմ իմ հաղթանակը. առանց նրա ես չէի հաղթի, եթե ես հաճույք եմ ստանում իմ երգածից, դա գալիս է նրա կատարած աշխատանքից”: Իսկ մրցույթի հայաստանյան նախընտրական փուլն անցած վեց մասնակիցներից Էրիկին շնորհավորել են Անուշիկ Ալավերդյանն ու Անահիտ Շահբազյանը:

Ապագան` Ռուսաստանո՞ւմ

"Հնարավոր է` Հայաստանից  հեռանամ, բայց ավելի շատ բան անեմ հայրենիքիս համար, բարձր պահեմ իմ երկրի անունը: Չեն կարող ասել, թե ես հայրենիքի դավաճան եմ. ինձ համար միշտ շատ լավ օրինակ է եղել Շառլ Ազնավուրը, ով ապրելով այլ երկրում, ավելի շատ բան է արել իր երկրի համար”: Երգիչը նշում է, որ հիմա Ռուսաստանի հետ կապված ծրագրեր ունի, եւ եթե դրանք իրականանան, իր հետագա քայլերը միգուցե կապի այդ երկրի հետ. "Սա իմ առաջին քայլ էր դեպի դուրս, ինձ թվում է` վատ չէր”:

Երգիչը Վրաստանից բերած իր մեքենայով է այսուհետ երթեւեկելու. տաքսիներից հոգնել է:), մի քանի համերգ-միջոցառումների կմասնակցի, իսկ օգոստոսի 15-ին կմեկնի  "Արտեկ”  ճամբար` մասնակցելու  մանկական "Նոր ալիք  2011”-ին, որտեղ պետք է երգի Վլադիմիր Արզումանյանի հետ: Մրցույթից հետո Էրիկը կաշխատի նոր տեսահոլովակի ու ռեպերտուարում ռուսական երգերի ավելացման ուղղությամբ:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էրիկի անձնական արխիվից


Աղբյուր`http://www.bravo.am/news/%D5%A7%D6%80%D5%AB%D5%AF-2/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 807 | Ավելացրեց: admin | Տեգեր: Էրիկ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0