Ուրբաթ, 29.03.2024, 16:55
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 10 » Էրիկի մրցանակն ամենագնահատելին էր. վստահ են Մարտին Վարդազարյանն ու Երվանդ Երզնկյանը
18:13
Էրիկի մրցանակն ամենագնահատելին էր. վստահ են Մարտին Վարդազարյանն ու Երվանդ Երզնկյանը
 Էրիկ
Լատվիայի Յուրմալա քաղաքում անցկացված երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2011» մրցույթին Հայաստանը ներկայացնող Էրիկի` հանդիսատեսի համակրանքին արժանանալը Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի էստրադային, ջազային ամբիոնի պարծանքն է: Նման գնահատական տվեցին ամբիոնի վարիչ, Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը և նվագախմբի դիրիժոր, Մարտին Վարդազարյանն այսօր հրավիրված ասուլիսում:

Էրիկը և նախորդ տարի նույն մրցույթում հաղթող ճանաչված Սոնա Շահգելդյանն ամբիոնի ուսանողներ են: Մարտին Վարդազարյանը վստահություն հայտնեց, որ ամբիոնի աշխատանքն իր դրական արդյունքն է տալիս:

Նա Էրիկին առանձնահատուկ անհատականություն է համարում` հետաքրքիր ձայնային տվյալներով: Մարտին Վարդազարյանը կարծում է, որ Էրիկն արժանացել է ամենագնահատելի մրցանակին, որը հանդիսատեսի վերաբերմունքի դրսևորումն է: Նրա գնահատմամբ` Էրիկի կատարողականը բարձր մակարդակի վրա էր: Նման մրցույթներում հաղթելը Հայաստանին տալիս է ճանաչում, բարձր է պահում երկրի և արվեստագետների պատիվը: «Այս հաղթանակը ցույց տվեց, որ երկրում երաժշտարվեստի զարգացման ընթացքի դեմ կանգ առնել հնարավոր չէ»,- նշեց Մարտին Վարդազարյանը:

Երվանդ Երզնկյանը ևս Էրիկին առանձնահատուկ է վերաբերվում: Նա մրցույթից դժգոհ չէ, սակայն կարծում է, որ սուբյեկտիվիզմը միշտ խաղում է իր դերը: Ամեն դեպքում, ըստ նրա, Հայաստանն ապացուցեց, որ «Էրիկը լավ երգիչ է, անհատականություն է», և մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ Հայաստանին շատ լուրջ են վերաբերվում:


Մաեստրոները մտավախություն չունեն, որ Էրիկը, ստանալով բազմաթիվ առաջարկություններ, կսկսի հանդես գալ ռուսական էստրադայում: Նրանք միակարծիք են` որտեղ էլ հրավիրեն, Էրիկը կներկայանա որպես հայ երգիչ:


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/08/09/erik/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 677 | Ավելացրեց: admin | Տեգեր: Էրիկ, Մարտին Վարդազարյան, Երվանդ Երզնկյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0