Հինգշաբթի, 18.04.2024, 18:17
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Ապրիլ » 28 » «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմասնակցի «Թանգարանների եվրոպական գիշերվան»
02:01
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմասնակցի «Թանգարանների եվրոպական գիշերվան»
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը մայիսի 14-ին արդեն 7-րդ անգամ կկանգնի եվրոպական մեծ ու փոքր թանգարանների կողքին եւ կդառնա «Թանգարանների եվրոպական գիշերվա» մասնակից` ներկայացնելով «Առաջին Էրեբունի-Երեւանը. Ռետրոսպեկտիվ» միջոցառումը:

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` «Էրեբունի» արգելոց-թանգարանը մասնակցում է նաեւ «Մեկ ցուցանմուշ, մեկ պատմություն» էլեկտրոնային ինտերակտիվ ցուցահանդեսին` ինտերնետի միլիոնավոր այցելուների ներկայացնելով 1959թ. Էրեբունի միջնաբերդից հայտնաբերված «Նժույգը որսից հետո» որմնանկարը:

Միջոցառումը նախատեսում է հանդիպում 1-ին Էրեբունի-Երեւանի կազմակերպիչների հետ: Երեկոյին իր մասնակցությունը կբերի Հայաստանի ակադեմիական երգչախումբը, որի կատարմամբ թանգարանի առջեւի հարթակում կհնչի Երեւանի հիմնը` «Երեւան Էրեբունին»:

Միջոցառման նպատակն է արգելոց-թանգարանի գիշերային այցելուներին փոխանցել 1968-ի հոկտեմբերյան Երեւանի տոնական շունչը, նաեւ հազարամյակների խորքից եկող Երեւանի ուղերձը. լինել հնամենի քաղաքի բնակիչ, ավելի հին հավերժական քաղաք Հռոմից, չի նշանակում միայն ապրել այդ քաղաքում: Դա նշանակում է նաեւ լինել սեփական քաղաքի պատմության մեկնաբանը եւ այդ պատմության կերտման նորօրյա մասնակիցը: Միջոցառումը կներկայացնի արխիվային փաստաթղթերի, լուսանկարների, կինոժապավենների, պարբերական մամուլի նյութերի եւ հուշերի վրա խարսխված տեսաշար` ռետրոսպեկտիվ դեպի Էրեբունի-Երեւանի 1-ին տոնը:


Աղբյուր` http://news.am/arm/news/57256.html
Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 1155 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0