Հինգշաբթի, 25.04.2024, 14:16
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 26 » Եկե՛ք մաքրենք Հայկ նահապետի արձանը
01:23
Եկե՛ք մաքրենք Հայկ նահապետի արձանը
Հայկ
Պարզվում է` ամեն ինչ դեռ կորած չէ, եւ եթե մշակույթի նախարարությունը կամ Երեւանի քաղաքապետարանը լռում են ինչ-ինչ հարցերում, կան երիտասարդներ, ովքեր գործում են` առանց աղմուկ բարձրացնելու:

Կարեն Առուստամյանն ու Արամազդ Իսկանդարյանը որոշել են բարեգործական նպատակներով մաքրել Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող Հայկ նահապետի արձանը:

«Հարգելինե'րս, լինելով երևանցիներ կամ էլ թեկուզ ուղղակի հայեր, եկեք այս շաբաթ հավաքվենք և միահամուռ ուժերով մաքրենք մեր Հայկ նահապետի արձանը կեղտից»,- սոցիալական կայքերից մեկում գրում են միջոցառման նախաձեռնողները:

Նրանք հավաստիացնում են, որ իրենք չունեն հովանավոր եւ ոչ էլ քաղաքական ուժ են ներկայացնում: «Սա ուղղակի մեր համեստ նախաձեռնությունն է` մեր քաղաքին մի փոքր օգտակար լինելու միտումով: Շատ կսպասենք բոլորիդ, համոզված ենք` մեզ մենակ չեք թողնի, հայե'ր ջան»,- գրում են նրանք:

Ի դեպ, նախաձեռնությանը մասնակցել ցանկացողները կարող են օգոստոսի 28-ին, ժամը 13-ին լինել Հայկ նահապետի արձանի մոտ:


Աղբյուր`http://www.yerkir.am/am/news/11154.htm

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 1107 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հայկ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0