Հինգշաբթի, 25.04.2024, 23:24
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » «Երևան` իմ սեր». Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքում մշակութային արժեք ներկայացնող երեք շենք վերականգնվի
20:10
«Երևան` իմ սեր». Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքում մշակութային արժեք ներկայացնող երեք շենք վերականգնվի
Կարեն Կարապետյանի և «Երևան` իմ սեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդ
«Երևան` իմ սեր» բարեգործական ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկն ազդարարվեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Երևան` իմ սեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման ժամանակ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, բարեգործական այս ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Կոնդ թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքում կիրականացվեն մշակութային արժեք ներկայացնող երեք շենքերի վերականգնման աշխատանքներ:

Ճարտարապետական ուրույն ոճով վերականգնված շենքերից մեկը կծառայի որպես մսուր` ծնողազուրկ խուլ ու համր երեխաների համար: Մյուս շենքը կլինի հատուկ կարիքներ ունեցող, անապահով ընտանիքների ու միայնակ մայրերի երեխաների կենտրոն: Երրորդ շենքը կծառայի որպես համայնքային կենտրոն` թաղամասի բնակչության համար:

Երևանի քաղաքապետը, գնահատելով ծրագիրը, նշել է, որ այն կնպաստի Երևանն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելուն: Բարեգործական այս ծրագիրը, ըստ Կարեն Կարապետյանի, համագործակցության լավ հրապարակ է բազմաթիվ նոր ծրագրերի իրականացման համար. «Սա նաև յուրօրինակ կամուրջ է քաղաքային իշխանությունների և գործարար շրջանակների միջև: Այս գաղափարը կարող է իր շուրջը համախմբել հայրենասեր, գործունյա և բանիմաց մարդկանց»,-նշել է քաղաքապետը:

Արմեն Սարգսյանը հատկանշել է, որ ծրագրի նվիրատու բարերարների մեծ մասը ազգությամբ հայ չեն, երբեք չեն եղել մեր հայրենիքում, բայց շատ են սիրում Հայաստանը:

«Երևան` իմ սեր» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում ճարտարապետական կարևորություն ունեցող ևս երեք շենք կկառուցվի Երևանում: Ինչպես և ծրագրի առաջին փուլի երեք շենքերը, այս շենքերը նույնպես շինարարության ավարտից հետո կծառայեն սոցիալական ծրագրերի իրականացմանը:


Աղբյուր`http://www.panorama.am/am/culture/2011/07/01/yerevan/

Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 637 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0