Ուրբաթ, 29.03.2024, 03:20
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 5 » Երևանի կենտրոնը արգելոց-միջավայր պիտի լիներ (տեսանյութ)
19:03
Երևանի կենտրոնը արգելոց-միջավայր պիտի լիներ (տեսանյութ)
 Երևանի կենտրոնը արգելոց-միջավայր պիտի լիներ
ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Պողոսյանը, այսօր անդրադառնալով պատմամշակութային արժեքների պահպանությանը, նշեց, որ ՀՀ տարածքում այս պահին հաշվառված է 24,500 հուշարձան, նախատեսվում է մոտակա ժամանակներում հաշվառել նորահայտ շուրջ 1500 հուշարձաններ, այսինքն՝ մեկ ամիս հետո ամբողջ հանրապետության տարածքում մոտավորապես 26,000 հուշարձան կունենանք։ Նրա խոսքերով, սակայն, հաշվառման վերցված հուշարձաններից իրենց կազմակերպությունը իրականացնում է կոնկրետ պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների պահպանությունը:

Նա փաստեց, որ հուշարձաններն ունեն իրենց սեփականատերերը, մի մասը պետությանն է, մի մասը՝ համայնքներինը, իրավաբանական և ֆիզիկական անձանցը, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցունը, որին շուրջ 200 հուշարձան է հանձնված: Անդրադառնալով Սանահինի վանքին՝ Վլադիմիր Պողոսյանը նշեց, որ այն, կառավարության որոշմամբ, դեռևս 1998-ին է հանձնվել, սակայն պաշտոնական փաստաթղթերով գրանցումը կատարվել է այս տարվա ապրիլին. «Նաև որոշակի օրենսդրական անկատարություն կա այս հարցում, երբ հուշարձանը կառավարության որոշմամբ հանձնվում է 12 տարի առաջ, իսկ կոնկրետ փաստաթղթային ձևակերպումը կատարվում է հիմա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վերջին ժամանակներում շուրջ 23-30 հուշարձաններ փաստաթղթային կարգավիճակ են ստացել:

Մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանն էլ ասաց, որ մեր ամբողջ պատմամշակութային վիթխարի ժառանգությունը հոգածության կարիք ունի: Նրա խոսքերով՝ արդեն իսկ վկայագրված պատմամշակութային արժեքների քանակը (26,000) փաստում է, որ ամեն 1 քառ. կմ վրա գտնվում է մեկ հուշարձան, ինչը համաշխարհային ցանկացած ցուցանիշով ամենաառաջնակարգ տեղերից մեկն է: «Մոլդովան մեզանից ավելի մեծ տարածք ունի, սակայն այնտեղ հուշարձանների ընդհանուր քանակը 6450 է, իրական հուշարձանների քանակը՝ 1500 է, այստեղ՝ 2600»,- ասաց Հակոբ Սիմոնյանը՝ ավելացնելով, որ մեր ունեցած հուշարձանների թվի համեմատ շատ քիչ միջոցներ են տրամադրվում՝ 230 միլիոն դրամ, այն դեպքում, երբ հարևան Վրաստանում միայն պետական բյուջեով ինը միլիոն դոլար է հատկացվում հուշարձանների վերականգնման համար:

Ինչ վերաբերում է Երևանի պատմամշակութային արժեքներին, թե որտեղ են դրանք գրանցված, և ով է դրա վերահսկողությունն իրականացնում, Հակոբ Սիմոնյանը նկատեց, որ Երևանի պատմամշակութային ժառանգության ցուցակների գոտիների կազմման աշխատանքները կատարվել են 1993-ին, երբ քաղաքապետ էր Համբարձում Գալստյանը, երբ կատարվեց պատմամշակութային հիմնավորումը, ըստ որի՝ պետք է միայն իրականացվեին քաղաքաշինական նախագծումներ, փոփոխություններ: «Սա հիանալի փաստաթուղթ էր, ըստ որի՝ ամբողջ Երևանի կենտրոնը համարվում էր արգելոց-միջավայր, որտեղ որևէ շինարարական աշխատանք՝ առանց հուշարձանները պահպանելու, չէր կարելի իրականացնել: Սակայն 2001-ին քաղաքապետարանը, հիմք ընդունելով այն, որ այդ փաստաթուղթը չի վերագրանցվել, համարեց, որ դա գործող փաստաթուղթ չէ, և սկսվեց հուշարձանների ջարդ»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:

Մինչդեռ, նրա խոսքերով, հարևան Վրաստանում շատ սովորական շենքերն են պահում, մենք մեր տուֆից կառույցները քանդեցինք. «Սա աբսուրդի հասնող մի բան է, անհասկանալի... նախ քանդեցին Պետական դումայի շենքը և տեղը «Կոնգրես» հյուրանոցը կառուցեցին, աշխարհի ոչ մի քաղաքակիրթ երկիր իրեն այդ բանը թույլ չէր տա: Հրամանը գիտեք՝ որտեղից է եկել և ինչ արդյունք ունեցավ: Շատ հաճախ պարտադրանքի տակ է հուշարձանների պահպանման գործը, հատկապես խոսքը նախորդ իշխանությունների վարած քաղաքականությանն է վերաբերում»,- ավելացրեց նա:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_28953.html





Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 816 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0