Ուրբաթ, 29.03.2024, 00:57
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 17 » Երևանի Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունն ավարտելու համար շուրջ $238 հազար է հատկացվել
16:59
Երևանի Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունն ավարտելու համար շուրջ $238 հազար է հատկացվել
Մատենադարան
ՀՀ կառավարությունն ուրբաթ որոշում է կայացրել Երևանի «Մատենադարան» հին ձեռագրերի ինստիտուտի նոր մասնաշենքի շինարարությունն ավարտելու համար 89,4 մլն դրամ (շուրջ 238 հազար դոլար) հատկացնելու վերաբերյալ:

11 հազար քառակուսի մետր տարածքով նոր մասնաշենքի շինարարությունը ծրագրվում է ավարտել աշնանը՝ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ (նշվում է սեպտեմբերի 21-ին): Շինարարության գործում ներդրվել է ավելի քան 11 մլն դոլար, որից 7 մլն դոլարը հատկացրել է հայկական ծագումով ռուսաստանցի գործարար Սամվել Համբարձումյանը:

Ինչպես ավելի վաղ նշել էր Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, նոր մասնաշենքի շինարարությունը մեծ ծրագրի առաջին փուլն է: Երկրորդ փուլում ծրագրվում է վերակառուցել Մատենադարանի հիմնական շենքը, ինչը թույլ կտա հինգ անգամ մեծացնել ցուցադրությունների դահլիճը:

Մատենադարանը հիմնադրվել է 1957թ.-ին։ Այնտեղ պահվում են շուրջ 17 հազ. ձեռագրեր՝ պատմության, աշխարհագրության, քերականության, փիլիսոփայության, իրավունքի, բժշկության վերաբերյալ՝ հայերեն, արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով։

 
Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/arm1/20110617/42475523.html

Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 1837 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0